Զինված մարդիկ գրավել են Օդեսայի նավթավերամշակման գործարանը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով ձեռնարկության տնօրեն Մարկ Էփշթեյնին:
Նշվում է, որ անհայտ անձինք նախ սկսել են ձողերով կոտրել մուտքի ապակիները, ապա հայտնվել են զինված և կամուֆլյաժներով մարդիկ:
Գործարանի տնօրենի խոսքերով՝ նրանց հետ եղել են միլիցիայի, դատախազության և «Ուկրնաֆթ» ընկերության աշխատակիցներ: