«Վեցյակ»-ի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները հասել են «զգուշավոր առաջընթացի», սակայն լուրջ տարաձայնությունները պահպանվում են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից առաջ՝ գրում է Reuters-ը:
«Մենք հույս ունենք, որ կա զգուշավոր առաջընթաց, բայց մենք նաև լուրջ տարաձայնություններ ունենք, որոնք փորձում ենք լուծել»,- ասել է Քերին: