Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

Մայդանից հետո

Ուկրաինայում նշում են Եվրամայդանի տարեդարձը: Եվրամայդանը իրադարձություն էր, որի նշանակությունը, սակայն, դուրս է Ուկրաինայի սահմաններից և անկասկած հասնում է մինչև Հայաստան՝ ընդգրկելով հետխորհրդային մի հսկա կոր՝ Արևելյան Եվրոպայից մինչև Հարավային Կովկաս:

Ուկրաինայի Մայդանը փոխեց ոչ միայն աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունը, ոչ միայն հունը, այլ նաև ստիպեց վերանայել շատ ընկալումներ: Մայդանն արագացրեց այն, ինչ անխուսափելի էր և անհրաժեշտ՝ ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը:

Ուկրաինայի Մայդանի ամենամեծ վաստակն այդ պատմական գործում եղավ այն, որ Մայդանը հարվածն ըստ էության վերցրեց իր վրա՝ դժբախտաբար, մարդկային հսկայական կորուստներով:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում, համարվում է Մայդանի հետևանք, ինչն, իհարկե, թյուրիմացություն է, որովհետև դա հավասարազոր է նրան, որ մենք հայտարարենք, թե Ղարաբաղյան պատերազմն ու Ղարաբաղի ազատագրումը 1988-ի շարժման հետևանք էր, և մենք թանկ վճարեցինք այդ շարժման համար: Առնվազն տարօրինակ ու զարմանալի է, որ 1988 տեսած Հայաստանում, Ղարաբաղյան պատերազմ հաղթած Հայաստանում կարող են նման գնահատականներ հնչել ուկրաինական մայդանի հասցեին, որը ոչ այլ ինչ էր, քան ուկրաինացիների ազգային-ազատագրական պայքար:

Ավելին՝ եթե ԽՍՀՄ փլուզման առաջին փուլում հարվածը մեզ վրա վերցրինք մենք՝ ըստ էության մեր համարձակության, հաստատակամության, մեր կամքի և անկախության ձգտման համար վարձատրվելով լիուլի՝ անկախ և հաղթանակած պետականությամբ, ապա ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլի հարվածն իր վրա վերցրեց ուկրաինացի ժողովուրդը, և կասկած չկա, որ ներկայիս զրկանքներից հետո ուկրաինացիները վարձատրվելու են իրենց կամքի, համարձակության, իրենց պետականության պաշտպանության գործում խիզախության համար:

Այլ հարց է, թե հետո ով ինչպես է տնօրինում ճակատագրի այդ վարձատրությունը: Մենք՝ հայերս, տնօրինեցինք այնպես, որ ըստ էության ներկայումս կանգնած ենք ազգային և պետական նվաստացման մի շրջափուլում, որտեղ տարօրինակորեն իմաստնություն ենք համարում այն, որ Հայաստանում Մայդան թույլ չենք տա: Այսինքն՝ սա նշանակում է, որ մենք այլևս թույլ չենք տա ազգային-ազատագրական շարժում: Մենք իշխանությամբ և ընդդիմության ձեռք ձեռքի տված կվաճառենք, կհանձնենք անկախությունը և պայքարելով ռուսական կայսրության տեղապահի համար՝ դա կլեգիտիմացնենք իբր կործանարար Մայդան թույլ չտալու մասին հայտարարություններով, բայց ազգային-ազատագրական պայքար թույլ չենք տա:

Եվ թվում է, թե սա մեզ կորուստներից զերծ պահող իմաստնություն է, իսկ իրականում սա Հայաստանը կորուստների առաջ մերկացնող և նսեմացնող կայսերապաշտություն է, որը պետությունը ցնցումներից զերծ պահելու, կորուստներից զերծ պահելու ունակ չէ, այլ ընդամենը բացում է պետության թիկունքը և կորուստները տեղափոխում ընդամենը ժամանակային ձգվածության ծիր կամ, այլ կերպ ասած, Հայաստանի անդամահատումը պարզապես այս դեպքում իրականացվում է ցավազրկմամբ:

Այն Հայաստանի, որը ինքն է տվել առաջին Մայդանների օրինակը՝ հաջող, արժանապատիվ օրինակը, և որը, դժբախտաբար, ինքն էլ հրաժարվում է այդ օրինակից՝ թվացյալ անվտանգությունն ու կայունությունը, իսկ իրականում ընդամենը անեսթեզիան ընտրելով և Մայդանի գաղափարը նենգափոխելով: Որովհետև Մայդանը անկարգություն և կորուստ չէ, որևէ արտաքին պատվեր չէ, այլ հանրության հավաքականության և կամքի դրսևորում, Մայդանն արժեքներ են, Մայդանը հասարակական վերահսկողություն է, Մայդանը գաղափարներ են, Մայդանը տեսլական է, խնդիր, անելիքի ձևակերպում: Մայդանը կենսունակ հասարակության հնոց է, միաժամանակ՝ ուզած, թե չուզած, հասարակության առաջ պատասխանատվության անհրաժեշտության առաջ կանգնող քաղաքական ուժերի դարբնոց:

Իրականում սա է մերժվում Հայաստանում, որովհետև Մայդանում հնարավոր չէ քվեարկության դնել հավատը, հնարավոր չէ գնել հավատը, Մայդանում հավատը ստիպված ես նվաճել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում