Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Խոցված ուղղաթիռի զոհերի մարմինների դիմաց Բաքուն պահանջում է Շահբազ Գուլիևին և Դիլղամ Ասկերովին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տապալված այցը ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ռազմական ուղղաթիռի անկման վայր անհանգստացնում է միջազգային հանրությանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կրկին հիշեցրել է հարգել հրադադարը, ինչպես նաև կատարել հակամարտության խաղաղ լուծում գտնելու` Սոչիում, Նյուպորտում և Փարիզում ստանձնած իրենց հանձնառությունը: Համանախագահները նաև Ադրբեջանին կոչ են անում հնարավորություն ընձեռել՝ վերադարձնելու նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները:

Ադրբեջանի աննախադեպ ագրեսիայից հետո արդեն երկրորդ անգամ է, ինչ ՄԽ-ն հայտարարություն է տարածում՝ մտահոգություն հայտնելով այն հարցի կապակցությամբ, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել: Միջնորդները հիշեցնում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ 2010 թ. Աստրախանում ընդունած հայտարարությունը. «Այդ փաստաթղթի ոգուն համահունչ՝ Ադրբեջանին հորդորում ենք հնարավորություն տալ մոտենալու ուղղաթիռի անձնակազմին, Հայաստանին՝ լիովին համագործակցել և ներդնել բոլոր ջանքերը մարդասիրական այս խնդիրը լուծելու համար»:

Ադրբեջանական կողմը կոչերին դեռ չի արձագանքում, իսկ հայկական կողմն, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, առայժմ շարունակում է դիվանագիտական ճանապարհով լուծում տալ ադրբեջանցիների կողմից խփված ուղղաթիռի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանն այն բանից հետո, երբ Կասպրշիկին արգելվել է այցելել ուղղաթիռի անկման վայր, նախարար Օհանյանը այսպես պատասխանեց. «Այսօր մենք մեր ջանքերը ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը, որովհետև կարծում ենք, որ մեր հարևանները կհասկանան, որ ի վերջո՝ միջազգային մարդասիրական նորմերի համաձայն՝ պետք է թույլատրվի թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ, եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն ու տեղափոխումը»։

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի հարգում նախագահական մակարդակով հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չի տալիս դիտորդներին մոտենալ ուղղաթիռի անկման վայր, Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն պատասխանեց, որ եթե Ադրբեջանը չի արձագանքում ՄԽ կոչերին, ապա դրանք տեղին չի համարում իրավիճակին: Նա հիշեցրեց, որ Հայաստանը երբեք այդ հարցով պաշտոնապես չի դիմել Ադրբեջանին՝ նշելով, թե ադրբեջանական կողմը սպասում է Հայաստանի քայլերին:

«Եթե Հայաստանը պաշտոնապես դիմեր Ադրբեջանին, ապա կարելի էր քննարկել այդ հարցը: Սակայն մինչ Ադրբեջանին դիմելը՝ Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ Հայաստանը պետք է ազատ արձակի ադրբեջանցի գերիներ Շահբազ Գուլիևին և Դիլղամ Ասկերովին, իսկ դրանից հետո դիմի, հնարավոր է՝ նաև նամակով: Հայաստանը նամակ կարող է փոխանցել Ադրբեջանի ղեկավարությանը հենց երկու գերիների միջոցով»,- այսպես ներկայացրեց Ադրբեջանի պահանջը ադրբեջանցի փորձագետ Մուբարիզ Ահմեդօղլուն:

Նա փորձեց հիշեցնել ադրբեջանցի գերի Հասան Հասանովի դեպքը, երբ, նրա խոսքով, ադրբեջանական կողմը երկու ամիս շարունակ սպասում էր ստանալ Հասանովի դին: «Ինչո՞ւ է հայկական կողմը մտածում, որ մենք պետք է միանգամից ուղղաթիռին մոտենալու հնարավորություն ապահովենք»,- նկատեց նա:

Հ.Գ. ադրբեջանական մամուլում տարածված այս պահանջներից անմիջապես հետո ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը բացառել էր այդ հնարավորությունը: «Ազատության» հետ զրույցում Դավիթ Բաբայանը նշել է, որ բացառվում է ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում