40-ամյա դիզայներ Վիկտորյա Բեքհեմը Մանչեսթրում` իրեն պատկանող Selfridges խանութում, ներկա է գտնվել սեփական Victoria Beckham ապրանքանիշի նոր հավաքածուի շնորհանդեսին: Դիզայները նոր թրենդային կերպարով էր: Նա կրում էր ձյունաճերմակ բլուզ և նորաձև, մինչև հատակ հասնող կիսաշրջազգեստ: Այս մասին գրում է Viva.ua-ն:
Մամուլի ներկայացուցիչների հետ շփման ժամանակ Վիկտորյան խոստովանել է, որ Spice Girls խմբի վերամիավորման մասին լուրերը ճշմարտանման են: