Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում մայր և դուստր ծննդաբերել են միևնույն օրը: Այս մասին հաղորդում է ABC-7-ը:
Հեզեր Պենտիկոֆը և նրա դուստրը՝ Դեսթինե Մարտինը, 2 ժամ 46 րոպե տարբերությամբ ծննդաբերել են միևնույն օրը: Մայրը դուստր է լույս աշխարհ բերել, Դեսթինեն՝ որդի:
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ ծրագրել: Աստված սկիզբ է տալիս գործընթացնին, դու պարզապես այն ընդունում ես»,- տպավորություններով կիսվել է Հեզեր Պենտիկոֆը:
«Կարծես թե երկվորյակներ ունեցած լինեմ՝ չկրելով նրանց»,- իրավիճակին իր գնահատականն է տվել երջանիկ տատիկը: