Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ալասանիայի բարձր հեղինակությունը կնպաստի Վրաստանում ընդդիմադիր բևեռի հզորացմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, Հայաստան-Վրաստան պատգամավորական խմբի անդամ Էդմոն Մարուքյանը:

– Ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես՝ պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելը, որին հաջորդեց արտգործնախարարի հրաժարականը: Ի՞նչ է կատարվում Վրաստանում, հնարավո՞ր է, որ քաղաքական ճգնաժամ է, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ:

Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է: Բազմիցս նշել եմ, որ այն նույնիսկ շատ ավելի կարևոր երկիր է մեզ համար, քան գերտերությունները՝ Ռուսաստան, ԱՄՆ, որոնց հետ մենք շատ լուրջ ու խորը հարաբերություններ ունենք, որովհետև մեզ համար միակ ցամաքային տարածքն է՝ ուղևորափոխադրումների և տարբեր տեսակի ապրանքների ներմուծման ու արտահանման համար: Հետևաբար մեզ որևէ ապակայունացում, խժդժություն ձեռնտու չեն: Ես չէի ասի, թե Վրաստանում ճգնաժամ է: Իմ կարծիքով՝ քաղաքական դաշտում տեղի են ունենում որոշակի վերադասավորումներ: Հնարավոր է, որ այդ վերադասավորումները կապված են այն հակասությունների հետ, որ «Վրացական երազանքը» բաղկացած է խայտաբղետ ուժերից, և վաղ թե ուշ վերադասավորումներ պետք է տեղի ունենային, և հիմա դա տեղի է ունենում: Ալասանիայի ղեկավարած կուսակցության հնարավոր դուրս գալը «Վրացական երազանքից» կբերի նրան, որ վրացական խորհրդարանում «Վրացական երազանքը» չի ունենա համապատասխան մանդատներ, որով կկարողանա ցանկացած օրենք անցկացնել կամ արգելափակել ցանկացած հարց: «Վրացական երազանքի» առաջնորդները պետք է փորձեն նոր կոալիցիա ձևավորել արտախորհրդարանական կամ խորհրդարանական ուժերի հետ, որոնք որ ընդգրկված չեն կոալիցիայում:

Բնականաբար, կսկսվի ընդդիմադիր բևեռի հզորացում, քանի որ Ալասանիան լուրջ հեղինակություն ունի Վրաստանում և, ըստ էության, դուրս է գալիս վրացական իշխանությունների, «Վրացական երազանքի» դեմ: Սրան կգումարվի նաև Սաակաշվիլիի այն հայտարարությունը, որ նա վերադառնում է մեծ քաղաքականություն և Վրաստանը պետք է փրկի այս իրավիճակից՝ ինչպես ինքն է ասել:

Ինձ համար անակնկալ չէր, որ Սաակաշվիլին ինչ-որ պահի վերադառնալու է: Այսինքն՝ նա թողել էր ամեն բան՝ սպասելով, որ հասարակական դժգոհությունը ինչ-որ մակարդակի հասնի, և ինքը փորձի օգտվել այդ դժգոհությունից: Կարծում եմ՝ Սաակաշվիլին և ուժեղացող վրացական ընդդիմությունը կհայտնվեն նույն բևեռում՝ ընդդեմ «Վրացական երազանքի»:

Որքանո՞վ կարող է սա պայմանավորված լինել ներքաղաքական և որքանո՞վ՝ արտաքին քաղաքական գործոններով, որովհետև Ալասանիան ասում էր, որ այստեղ կարծես լինի ռուսական գործոնը:

Որևէ բան չի կարելի բացառել: Ըստ էության ասեմ, որ Իվանիշվիլիի և նրա թիմի՝ իշխանության գալուց հետո անընդհատ խոսվում էր, որ դա ռուսական ուժերի ազդեցության արդյունք է: Բայց ատաքին քաղաքականության կողմնորոշման առումով որևէ փոփոխություն տեղի չունեցավ, դրա համար ես այդքան էլ լուրջ չէի ընդունում դա: Նրանց գալուց հետո եվրաինտեգրումը հետևողական կերպով շարունակվեց, Ասոցացման պայմանագիրը ստորագրվեց, բանակցությունները շարունակվում են, առկա է ազատ վիզային ռեժիմ՝ խորը և համապարփակ առևտրի հետ կապված: Մյուս մասով ՆԱՏՕ-ի ինտեգրումն է, քանի որ Վրաստանը շարունակում է հայտարարել, որ ցանկանում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին, և դա համարում է իր անվտանգության հիմնական երաշխիքը: Ես լուրջ չեմ ընդունում, որ ռուսական գործոն կա այստեղ, որովհետև դրա արդյունքում պետք էր ակնկալել արտաքին քաղաքականության փոփոխություն, եթե ոչ՝ ամբողջական, ապա որոշակի:

 

Ավելին՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում