Կանադուհին կես դար անց վերադարձրել է հին հռոմեական Պոմպեյ քաղաքի ավերակներից կառույցի մի բեկոր՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մոնրեալի 70-ամյա բնակչուհին, որի անունը չի հրապարակվում, կես դար անց մեկնել է Իտալիա, որտեղ ինչ-որ ժամանակ անցկացրել էր իր մեղրամիսը, որպեսզի վերադարձնի գտածոն:
50 տարի առաջ նա երկրից դուրս էր բերել ոչ մեծ կավե բեկոր, որը եղել է հնագույն թատրոնի մուտքի դեկորի տարր: