Sony կորպորացիայի բջջային ստորաբաժանումը կգլխավորի ավագ փոխնախագահ Հիրոկի Տոտոկին՝ գրում է The Wall Street Journal-ը:
Նա այդ պաշտոնում փոխարինել է Կունիմասա Սուզուկիին, որը 2012-ից ղեկավարել է ընկերության բջջային բիզնեսը:
Բջջային ստորաբաժանման ղեկավարի փոփոխությունը տեղի է ունեցել սմարթֆոնների վաճառքի բիզնեսի վատթարացման ֆոնին՝ նշված է հաղորդագրության մեջ:
Ծրագրվում է, որ Հիրոկի Տոտոկին ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը 2014թ. նոյեմբերի 16-ից:
2014թ. աշնանը Sony-ն հայտնել էր տարեկան ֆինանսական ցուցանիշների կանխատեսման փոփոխության մասին: Այսպես. ընկերությունը 2014-2015թթ. ֆինանսական տարվա արդյունքներով կանխատեսում է 2.1 մլրդ դոլարի կորուստ: