OK Go ամերիկյան խմբի տեսահոլովակը պատրաստվել է մեծաթիվ մասնակիցների օգնությամբ, այլ ոչ թե համակարգչային տեխնոլոգիաների:
Դժվար է հավատալ, սակայն 2000 անձրևանոցները փակվել ու բացվել են անհրաժեշտ պահին ձեռքով: Նախապատրաստությունը բավականին մեծ աշխատանք է պահանջել:
Հիացմունքի է արժանի նաև 14 էլեկտրոնային սարքերի համաժամանակեցված աշխատանքը, որոնց էկրաններին ծավալվել են հոլովակի գործողությունները: