«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Արցախում նոր բիզնես-գործունեություն է ծավալել: Ըստ նույն տեղեկությունների՝ Ռուբեն Հայրապետյանը Շուշիում հյուրանոցային համալիր է սկսել կառուցել: Այն տարածքը, որտեղ լինելու է նորակառույց համալիրը, կոչվում է Իսաբուլախի հատված (Իսահակի աղբյուր):
Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը նոր է սկսել համալիրի շինարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Ռուբեն Հայրապետյանը Արցախի տարբեր գյուղերում ֆուտբոլի դաշտեր է կառուցել, ինչպես նաև՝ մի առանձնատուն Շուշիի «Կանաչ եկեղեցի» կոչվող տարածքին կից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում