Jaguar Land Rover մրցանակային ավտոմեքենաների բրիտանական արտադրողը Արևմտյան Անգլիայում բացել է 800 միլիոն դոլար արժողությամբ նոր գործարան՝ ստեղծելով 1400 նոր աշխատատեղեր, հաղորդում է Agence France-Presse-ը։
Գործարանում, որը պատկանում է Tata Motors հնդկական հսկային, սկսվելու է Jaguar Land Rover ավտոմեքենաների շարժիչների արտադրությունը։ Հանդիսավոր բացմանը ներկա է եղել Եղիսաբեթ II թագուհին։ Ընկերությունում ակնկալում են, որ նոր գործարանի բացումն իր ավանդը կբերի երկրի տնտեսության, մասնավորապես՝ ավտոմեքենաների ինդուստրիայի զարգացման մեջ։
Հաղորդվում է, որ անցյալ տարի Մեծ Բրիտանիայում արտադրվել է ավտոմեքենաների մոտավորապես 2,5 մլն շարժիչ, որի 60%-ը՝ արտահանման համար։