Մայլի Սայրուսը դարձել է MAC Viva Glam շրթներկերի և շրթունքի փայլերի գովազդային արշավի դեմքը: Այսպիսով, երգչուհին միացել է մակնիշի այլ դեսպաններին՝ Ռիհանային, Լեդի Գագային, Դիտա ֆոն Թիզին, Նիկի Մինաժին և Ռիկի Մարտինին: Նորույթների վաճառքից հավաքված միջոցները կուղղվեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին, գրում է Spletnik.ru-ն:
Առաջին պրոմո-լուսանկարում 31-ամյա Սայրուսը պառկած է հատակին՝ քարերով զարդարված շքեղ սև բոդիով և վառ վարդագույն շրթներկով:
Հայտնի է, որ MAC-ի համար Մայլիի հավաքածուն շուրթերի փայլ և հագեցած վարդագույն շրթներկ է ներառում, որոնք վաճառքի դուրս կգան 2015 թ. հունվարին: