Entertainment Weekly պարբերականն այս շաբաթ հրապարակել է «Տերմինատորը» շարքի նոր ֆիլմի կերպարների նկարները: Այս մասին հայտնում է Pop Watch-ը:
Պարբերականի առաջին և երկրորդ կոլեկցիոն շապիկների համար նկարահանվել են դերասաններ Մեթ Սմիթը, Ջեյ Քորթնին, Ջեյսոն Կլարկը և Էմիլիա Կլարկը:
Ինչպես հաստատում են դերասանները, հանդիսատեսին պետք է որ դուր գա ռեժիսոր Ալան Թեյլորի «Տերմինատոր. Ջենեսիս» (Terminator Genisys) ֆիլմը, որն էկրան կբարձրանա 2015-ի ամռանը: