Tuesday, 14 05 2024
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

Երկար ժամանակ չունենք սպասելու. Գագիկ Ծառուկյան. Zham.am

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել«Zham.am»-ին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը հատվածաբար.

-Պարո՛ն Ծառուկյան, ինչպիսի՞ն են Ձեր հետևությունները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից:

– Երբ Ազատության հրապարակը, շրջակայքի փողոցներն ու այգիները լեփ-լեցուն են, համախմբված և վճռական տրամադրված՝ տասնյակ հազարավոր մարդկանցով, երբ մարդիկ հարյուր-հազարներով հեռուստացույցի մոտ անհամբեր հետևում են իրադարձություններին, ապա հետևություն պետք է անեմ ոչ թե ես, այլ՝ իշխանությունը: Ես ընդամենը արձանագրում եմ, որ երկրում կան լրջագույն դժգոհություններ, ընդ որում՝ բոլոր սոցիալական խավերում: Ձևավորվել է համաժողովրդական շարժում, և խնդիր է դրված՝ այդ շարժմանը տալ կառուցվածքային և կազմակերպական լուծումներ: Միայն այդպես է հնարավոր դժգոհությունները վերածել կոնկրետ արմատական փոփոխությունների:

– Դառնանք Ձեր ելույթին. որո՞նք էին դրա հիմնական ուղերձները և ու՞մ էր այն ուղղված առաջին հերթին:

– Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Երևանի կենտրոնը հեղեղած, հանրահավաքի դուրս եկած իմ բազմահազար հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր տեսակետները, բայց առայժմ իրենց տներից և աշխատավայրերից էին հետևում հանրահավաքին, նրանց, ովքեր վերջին տարիներին ծանր պայմաններից դրդված՝ լքել են Հայաստանը, նրանց, ովքեր դեմ են այսօրվա իրականությանը, նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի համոզիչ լինել, քննադատելուց և իրավիճակը գնահատելուց բացի, պետք է հստակ ներկայացնենք, թե ինչ ենք առաջարկում և ինչ ենք անելու առաջիկայում:

Մենք երկար ժամանակ չունենք սպասելու. Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը: Պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է: Մեզ անհրաժեշտ են արագ և խորքային լուծումներ: Ոչ ոք այլևս չի հավատում դատարկ խոստումներին և հավաստիացումներին: Եթե այս անորոշության և հետընթացի պրոցեսը շարունակվի, մեր երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել սրա հետևանքները:

– Երբ Դուք ասում եք՝ մեզ անհրաժեշտ են նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն, ի՞նչ է թաքնված այդ ձևակերպման տակ:

– Ես հարցը կբաժանեմ երկու մասի. զուտ քաղաքական առումով պետք է կոտրել քաղաքական մենաշնորհը, սա միանշանակ բերում է տապալումների և հետընթացի: Իսկ տնտեսական մասով պետք է գնալ այնպիսի քայլերի, որոնք շատ արագ կաշխուժացնեն տնտեսությունը և կփոխեն երկրում ընդհանուր մթնոլորտը: Ես շատ լավ պատկերացնում եմ այդ քայլերը և հանգիստ կարող եմ թվել դրանք: Օրինակ՝ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի բոլոր հարկերից: Իշխանության որևէ ներկայացուցիչ չպետք է իրավունք ունենա մտնել սեփական քրտինքով տուն պահող մարդու հիմնարկ` նրանից որևէ բան պահանջելու:

Հաջորդը՝ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել իր դրությունը, դուրս գա ճգնաժամից և գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր և տնտեսության աշխուժացում:

Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը: Ոչ ոք Հայաստանում այլևս չպե՛տք է կարողանա, օգտագործելով իր դիրքը, փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում:

Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միևնույն է, բոլոր ապրաքատեսակները պետք է կարողանան ներկրել թե՛ 10, թե՛ 20 հոգի` այնքան, որքան շուկան թույլ կտա:

Հայաստանի Հանրապետությունը նորից պետք է դառնա արդյունաբերական երկիր: Յուրաքանչյուր մարզում պետք է ձևավորել առնվազն մեկ արդյունաբերական գոտի` համապատասխան հարկային և այլ արտոնություններով:

Հայաստանը պետք է դառնա նաև ժամանակակից տեխնոլոգիաների երկիր:

Ի վերջո, Հայաստանը պետք է դառնա վերջնական արտադրանքի թողարկման երկիր, այլ ոչ` ընդամենը հումք կամ կիսաֆաբրիկատ արտահանող:

Հայաստանի տնտեսությանն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են օտարերկրյա խոշոր ներդրումներ: Ինչո՞ւ չկան այդ ներդրումները: Որովհետև չկա վստահություն, չկան երաշխիքներ, չկան ծրագրեր: Ահա՛ թե ինչն ենք մենք ուզում փոխել:

Սրանք քայլեր են, որոնք էապես կփոխեն բիզնես միջավայրը մեր երկրում: Ես և իմ գործընկերները սա՛ ենք առաջարկում հանրությանը, և համընդհանուր համախմբումը պատկերացնում ենք ոչ թե մեր անձերի, այլ՝ այս և մի շարք այլ կարևորագույն դրույթների շուրջ:

– Թերևս առաջին անգամ հեղափոխական հարթակից հնչեցին հստակ ուղերձներ՝ ուղղված պետական համակարգին: Շատերն են սա արձանագրել: Ինչո՞ւ է դա Ձեզ համար կարևոր:

– Ես ուզում եմ կրկնել և հավաստիացնել, որ սա ինձ համար սկզբունքային կետ է. «Բարգավաճ Հայաստանը» երկրի ներսում չունի թշնամիներ: Մեզ թշնամանք պետք չէ: Անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը պետք է աշխատի նորմալ մթնոլորտում, պետք է միշտ իրեն պաշտպանված զգա: Պետական կառավարման համակարգում ճնշող մեծամասնություն են կազմում պարկեշտ և գրագետ մարդիկ, ովքեր համապատասխան պայմանների և իրենց առաջ դրվող ճիշտ խնդիրների դեպքում կարող են աշխատել մեծ արդյունավետությամբ: Քաղաքական հայացքները չպետք է անդրադառնան մարդու աշխատանքային, սոցիալական պաշտպանվածության վրա:

…- Ե՞րբ է սկսվելու ողջ երկրով մեկ համազգային շարժման շտաբերի ձևավորումը, ինչի մասին Դուք հայտարարեցիք:

– Ես հանրահավաքում հայտարարեցի, որ այսօրվանից սկսվում է, հետևաբար՝ դրանց ձևավորումը սկսվել է հոկտեմբերի 24-ից: Բոլոր քայլերը մենք համաձայնեցնելու ենք ոչ իշխանական ուժերի եռյակի հետ: Մենք խորհրդակցելու ենք մեզ համախոհ արտախորհրդարանական կուսակցությունների հետ, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ներկայացուցիչների հետ: Նրանց ակտիվորեն ներգրավելու ենք այդ գործին: Դրանք դառնալու են բոլորի ընդհանուր գրասենյակները, որտեղ լինելու են քննարկումներ, կայացվելու են որոշումներ: Այս գրասենյակները լինելու են միմյանց և երևանյան կենտրոնի հետ մշտական կապի մեջ: Ես ենթադրում եմ, որ կլինեն միասնական քաղաքական և կազմակերպչական կենտրոններ, և ամենակարևորը՝ այդ գրասենյակները պետք է լինեն ոչ բյուրոկրատական, այլ՝ կենդանի հիմնարկներ, որտեղ ցանկացած քաղաքացի ցանկացած պահի կարող է մտնել իրեն հուզող հարցով, ներկայացնել իր կարծիքն ու տեսակետը, և անհրաժեշտության դեպքում ստանալ խորհրդատվություն և աջակցություն:

Եվ վերջապես, այդ գրասենյակները թույլ կտան՝ ճիշտ պահին, ճիշտ օրը կազմակերպել միաժամանակյա խոշոր հանրահավաքներ ոչ միայն Երևանի Ազատության հրապարակում, այլև՝ բոլոր մարզկենտրոններում և խոշոր բնակավայրերում: Դա անել այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի կամքն իրականություն չի դարձել:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում