Օրերս պապարացիներին հաջողվել է մի քանի էքսքլյուզիվ լուսանկար անել հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիից ու Բրեդ Փիթից Մալթայում, հայտնում է viva.ua-ն:
Լուսանկարն արվել է «Ծովի մոտ» ֆիլմի նկարահանումների հրապարակում, որը կդառնա Ջոլիի երրորդ ռեժիսորական աշխատանքը:
Պապարացիներին հաջողվել է լուսանկարել 39-ամյա դերասանուհուն իր հերոսուհու կերպարում՝ բաց մազերով ու հնաոճ զգեստով:
Նշենք, որ Ջոլիի նոր ռեժիսորական աշխատանքի պրեմիերան դեռ հայտնի չէ: Սա ամուսինների՝ վերջին 9 տարում առաջին համատեղ նախագիծն է: