Բրազիլիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարում են ներկայիս նախագահ Դիլմա Ռոուսեֆը` Աշխատավորական կուսակցությունից, և ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից` սենատոր Աիսու Նևիսը: Նախընտրական քարոզարշավն աչքի է ընկել սրությամբ ու ագրեսիվ պայքարով, հաղորդում է TASS-ը:
Նշվում է, որ Ռոուսեֆն առաջատար է Բրազիլիայի սոցիալ- տնտեսական առումով ավելի քիչ զարգացած հյուսիսարևելյան շրջաններում: Նևիսը հանրաճանաչ է հարավային, հարավարևելյան և կենտրոնական շրջաններում, որոնք ապահովում են երկրի ՀՆԱ-ի մեծ մասը: