Երգչուհի Շակիրան թողարկել է նոր բուրմունք՝ Rock! by Shakira՝ կանաչ մանդարինի, մարակույայի, հասմիկի, պսակածաղկի և ամբորայի նոտաներով:
Երգչուհու խոսքերով՝ բուրմունքն արտացոլում է իր հոգեվիճակը բեմ դուրս գալուց առաջ՝ թեթև շփոթմունք, դրայվ, ադրենալին և դահլիճի հետ լիակատար միաձուլում: Այս ողջ գլխապտույտ առաջացնող խառնուրդը Շակիրան որոշել է լցնել էլեկտրակիթառ հիշեցնող սրվակի մեջ:
Օծանելիքի գովազդում երգչուհին ինքն է՝ ռոք կախարդուհու կերպարով: