Իրանում 50-ամյա կին իրավապաշտպան Նասրին Սոթուդեհը կալանքի տակ է առնվել՝ կազմակերպելու համար ակցիա՝ ընդդեմ Սպահանում կանանց վրա ծծմբաթթու լցնելու: Այս մասին գրում է BBC-ն:
Սոթուդեհը և այլ ձերբակալվածներ ցույցն անցկացրել են Թեհրանում՝ ներքին գործերի նախարարության շենքի մոտ:
Ցուցարարները քննադատում էին կառավարությանը՝ կանանց վրա հարձակվողներին բավարար չափով մանրակրկտորեն չորոնելու համար: