Գլաուկոման կարող է գողանալ ձեր աչքերից մեկի տեսողության 90 տոկոսը, և դուք նույնիսկ չիմանաք այդ մասին:
Ամբողջ աշխարհում շուրջ 66 միլիոն մարդ տառապում է աչքի այնպիսի հիվանդություններով, որոնք հայտնի են «գլաուկոմա» ընդհանուր անվամբ: Նրանցից ավելի քան հինգ միլիոնը ընդհանրապես չի կարողանում տեսնել, ինչի հետևանքով գլաուկոման համարվում է մշտական կուրություն առաջ բերող երրորդ գլխավոր պատճառը:
Գլաուկոմա ձեռք բերելու հավանականությունը մեծ է, եթե՝
ունեցել եք աֆրիկացի նախնիներ,
ձեր արյունակից հարազատներից մեկը հիվանդ է գլաուկոմայով,
ունեք շաքարային դիաբետ,
կարճատես եք,
նախկինում աչքի վնասվածք եք ստացել,
քառասունհինգն անց եք,
երկար ժամանակ կանոնավոր գործածում եք կորտիզոն-ստերոիդ պարունակող բուժիչ քսուքներ կամ հակաասթմատիկ աերոզոլեր:
Շաքարային դիաբետի ժամանակ, բարդ դեպքերում, երբ արդեն սովորական վիրահատությունն այլևս չի օգնում, տեղադրվում է «Ահմեդ փական»:
Վիրահատությունը կատարում է Ս.Վ.Մալայանի անվան բժշկական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, ԵՊՀ Ակնաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Ալբերտի Ոսկանյանը: