Friday, 26 04 2024
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևան-Ղրիմ չվերթի ոդիսականը բացվեց. համաձայնությունը տվել է Երևանը

Ռուսական «Գրոզնի Ավիա» ընկերությունը նոյեմբերի 16-ից թռիչքներ կիրականացնի Սիմֆերոպոլ-Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ։ Այդ մասին Интерфакс-ին հայտնել էր Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը: Նրա խոսքով՝ դա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից երկրորդ միջազգային ավիաուղին, որը բացվել է Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Սիմֆերոպոլ- Երևան չվերթի տոմսերը հնարավոր է ամրագրել ցանկացած համակարգից: Ցուրկինի խոսքով՝ նոր ուղղությունով տոմսերի վաճառքը բացվել է հինգշաբթի օրը: Նա հայտնել է, որ ինքնաթիռները թռչելու են շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին, Սիմֆերոպոլից մեկնումը նշանակված է տեղական ժամանակով ժամը 9:00-ին: Թռիչքի տևողությունը լինելու է մոտ 1 ժամ 45 րոպե: ЯК 42Д ինքնաթիռները Սիմֆերոպոլից Երևան կթռչեն կիրակի, Երևանից Սիմֆերոպոլ՝ երկուշաբթի օրերին։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ չվերթի բացման նախաձեռնությունը Հայաստանի ղեկավարությանն է։ Սակայն պարզվում է, որ հայկական կողմը չի տվել նման չվերթ բացելու թույլտվություն: Այս մասին օրերս գրել էր հայաստանյան լրատվամիջոցներից մեկը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսական «Գրոզնի Ավիա» ընկերության Կոմերցիոն բաժնի ղեկավար Սերգեյ Միխայլովիչը նախ մեծ զարմանք ապրեց այս տեղեկությունից, ապա նշեց, որ առաջին անգամ է լսում այն մասին, որ հայկական կողմը թույլտվություն չի տրամադրել չվերթի այդ ուղղությունը բացելու համար: Նրա վստահեցմամբ` առանց հայկական կողմի համաձայնության իրենք պարզապես չէին կարող չվերթներ բացել և տոմսեր հանել վաճառքի:

«Մենք համաձայնություն ենք ստացել Հայաստանի ԱԳ նախարարությունից, եթե ընկերությունը չստանար համաձայնություն, ապա մենք իրավունք չունեինք բացել վաճառք, ուստի մենք ստացել ենք թռիչքների իրականացման համաձայնություն, իսկ դա հիմք է, որ մենք բացենք վաճառքը»,- ասաց Սերգեյ Միխայլովիչը: Վերջինս բացատրեց, թե ինչ մակարդակում է ձեռք բերվել համաձայնությունը: Նրա հավաստիացմամբ՝ համաձայնությունը տվել են ՀՀ իշխանությունները:

«Գրոզնի Ավիա»-ի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ իշխանություններն են թույլ է տվել «Գրոզնի Ավիա» ընկերությանն իրականացնել Սիմֆերոպոլ-Երևան-Սիմֆերոպոլ թռիչքները, այդ փաստաթուղթը՝ հայտով և առաջարկներով, գնացել է ՌԴ ԱԳ նախարարություն , ապա ՀՀ ԱԳ նախարարություն, որն էլ հաստատել է: «Եթե ես չստանայի համաձայնության փաստաթղթեր, ապա չէի բացի տոմսերի վաճառքը»,- ասաց նա:

Հարցին` ո՞վ է նախաձեռնել չվերթի այս ուղղությունը, պատասխանեց. «Երբ ՀՀ-ն ճանաչեց Ղրիմում տեղի ունեցածը, ապա մենք մեզ համար որոշում կայացրեցինք, որ կարող ենք կազմակերպել այս ուղղությունը: Ուղիղ հաղորդակցությունն անհրաժեշտություն էր պարզապես»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Ռուբեն Գրդզելյանն ասաց, որ հայտը ներկայացվում է ընկերության կողմից և այն հաստատում պետք է ստանա Քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից, սակայն իրենց կողմից չի ստացել: Ավելին, նրա խոսքով, Սիմֆերոպոլ-Երևան-Սիմֆերոպոլ չվերթի մասին քննարկումներ չունեն:

«Տոմսերը չգիտեմ՝ ինչու են վաճառում, դա իրենց պատասխանատվության տակ է, եթե այդ թռիչքը չիրականացվի, ոչ վարչությունը, ոչ «Զվարթնոցը» դրա համար պատասխանատու չեն: Եթե վարչությունը չթույլատրեց, օդանավը չի կարող հասնել ՀՀ օդային տարածք, ավելին` «Զվարթնոցում» գործողություն կատարել: Չգիտեմ` կկայանա այդ չվերթը, թե ոչ նոյեմբերին, բայց այս պահի դրությամբ չկա այդպիսի խնդիր»,- ասաց Գրդզելյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանն իր հերթին հաստատեց, որ իրենք թռիչքների համար թույլտվություն տրամադրող չեն: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է որոշվել թռիչքի ժամն ու այլ տեխնիկական հարցեր, որոնք առանց «Զվարթնոցի» չէին կարող որոշվել, խոստացավ պատասխանել ավելի ուշ:

«Առաջին լրատվական»-ը փորձեց վերջնականորեն հարցը հստակեցնել ՀՀ ԱԳ նախարարության մամլո խոսնակի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Նշենք նաև, որ Ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրել են Ղրիմ չվերթները Ռուսաստանին այս տարվա մարտ ամսին թերակղզու բռնակցումից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում