Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնում է TRT Turk հեռուստաալիքը:
Վիրուսը հայտնաբերվել էր Թուրքիայի քաղաքացու մոտ, ով հոկտեմբերի 6-ին ժամանել էր Սաուդյան Արաբիայից: Վիրուսը տղամարդու մոտ հայտնաբերվել էր վերադարձից հետո:
ԱՀԿ-ն նրա հետ շփված քաղաքացիներին կոչ է արել դիմել բժշկի:
Առաջին անգամ վտանգավոր վիրուսը հայտնաբերվել էր 2012-ի սեպտեմբերին՝ Սաուդյան Արաբիայում: Մասնագետների կարծիքով՝ հիվանդության աղբյուր կարող էին լինել միասապատ ուղտերը: Կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել Ֆրանսիայի, Գերմանիայի, Հորդանանի և Մեծ Բրիտանիայի տարածքում: