Իտալացի ոճաբաններ Դոմենիկո Դոլչեն և Սեֆանո Գաբանան արդարացվել են հարկեր չվճարելու գործով: Այսօր նման որոշում է ընդունել Սահմանադրական դատարանը` Իտալիայի դատական բարձրագույն ատյանը: Մեղադրանքները հանվել են «հանցակազմի բացակայության պատճառով», գրում է TASS-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ցածր մակարդակի դատական ատյանը Dolce&Gabbana-ին մեկ տարի 8 ամիս կալանքի էր դատապարտել: