Անգլիական ArtReview պարբերականը իր կայքում հրապարակել է արվեստի աշխարհում 100 ամենահեղինակավոր մարդկանց ցուցակը:
2014 թ. այդ ցուցակը գլխավորել է Լոնդոնի Թեյթ ցուցասրահի տնօրեն Նիկոլյա Սերոտան, երկրորդ և երրորդ տեղում համապատասխանաբար, ինչպես և 2013թ., գտնվում են պատկերասրահների տնօրեններ Դևիդ Ցվիրները և Այվան Վիրտը: Նկարչուհի Մարինա Աբրամովիչը, ArtReview-ի վարկանիշով, արվեստի բնագավառում ամենահեղինակավոր կինն է: Նա հինգերորդ տեղում է:
ArtReview ամսագրի վարկանիշը մշակութային աշխարհում ամենահեղինակավորն է համարվում: Այն կազմվում է յուրաքանչյուր տարին մեկ՝ սկսած 2002թ. և հրապարակվում է ամսագրի նոյեմբերյան համարում: Պարբերականը գործում է 1949 թ. սկսած: Ներկա պահին ամսագիրը թողարկվում է տարեկան 9 անգամ և տարածվում է աշխարհի 28 երկրներում: