Մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանում կործանված Falcon ինքնաթիռի անձնակազմը ձնահավաք մեքենան տեսել է բախումից անմիջապես առաջ, հինգշաբթի օրը հայտնել է Միջպետական ավիացիոն հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Մորոզովը, գրում է RIA Novosti-ն:
Աշխարհում խոշորագույն նավթային կոնցեռններից մեկի՝ Total-ի նախագահ Քրիստոֆ դե Մարժերին զոհվել է մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանում երեքշաբթի գիշերը տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Նրա ինքնաթիռը բախվել է ձնահավաք մեքենային: Մարժերիի հետ զոհվել են անձնակազմի երեք անդամները. նրանք բոլորը ֆրանսիացիներ են եղել: