Հարավային Սուդանում մի խումբ ակտիվիստներ առաջարկել են կազմակերպել «սեքսադուլ»՝ հայտնում է Agence France-Presse-ը:
Հիմնական գաղափարն այն է, որ կանայք հրաժարվեն իրենց ամուսնական պարտականություններից, քանի դեռ պատերազմը երկրում չի դադարել ամբողջությամբ:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել 90 կին, այդ թվում՝ Հարավային Սուդանի խորհրդարանի անդամները:
«Սեքսադուլ» անելու փորձը Սուդանում առաջին անգամ չէ: