Tuesday, 14 05 2024
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

«Ցավ կապրեմ, եթե ժողովուրդը նորից հիասթափվի». ազատամարտիկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:

Պարոն Առաքելյան, դուք և շատ այլ ազատամարտիկներ մասնակցել եք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք այն սպասելիքները, որ ունեիք հանրահավաքից, արդարացվել են, և ի՞նչ կարելի է ակնկալել վաղվա հանրահավաքից, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է որոշիչ ելույթով հանդես գալ:

 –Նախ առաջինը՝ այդ քաղաքական ուժերը, որ իրար հետ միացել են, ես դա ողջունում եմ, իսկ ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա քաղաքական ուժերն ուզում են շարժվել ժողովրդի ցանկություններով: Այսօր Հայաստանը այն վիճակում չէ: Այստեղ կապ չունի Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլորը պետք է միանան իրար: Վերջապես սա Հայաստանն է, սա երկիր է: Ժողովուրդը գաղթում է, անելանելի վիճակ է:

Արդյո՞ք այդ միացման համար որևէ հստակ ծրագիր, նպատակ անհրաժեշտ չէ: Շատ ժամանակ է ժողովուրդը փողոց դուրս եկել, հիմնականում ընտրություններից հետո, և հիասթափված նորից վերադարձել տուն: Մտավախություն չկա՞, որ այս անգամ էլ ժողովուրդը կհիասթափվի:

Ես ցավ կապրեմ, եթե ժողովրդի մոտ նորից հիասթափություն առաջանա, որովհետև սա իրականում վերջն է: Տեսեք՝ ինչ է կատարվում. եթե այս քաղաքական ուժերը ժողովրդին նորից տանեն-բերեն, բնականաբար, հիասթափություն կառաջանա: Բայց ինձ թվում է, եթե երեքը միավորվել են, ապա նրանք հուսախաբ չեն անի ժողովրդին: Երկրորդն էլ՝ այսօր ժողովուրդն այլ կերպ լինել չի կարող: Այսինքն՝ սա ինչ է նշանակում, եթե ժողովուրդը նորից հուսախաբ եղավ, ուրեմն բոլորս պետք է հեռանա՞նք Հայաստանից, երկիրը կործանենք:

Բավականին թվով ազատամարտիկներ դեմ են քաղաքական ուժերի հետ համագործակցելուն: Ինչ-ինչ պատճառներ են բերում դրա համար, ասում են, որ բազմիցս հիասթափեցրել են ժողովրդին, և լուծումը այլ տեղ է: Ձեր կարծիքը ո՞րն է այդ մասին:

 –Նույն ազատամարտիկներին կուզեմ կոչ անել… ինչ է նշանակում ազատամարտիկ բառը՝ ժողովրդի պաշտպան: Ես չեմ ընդունում այն ազատամարտիկներին, ովքեր մեկին սիրում են, մեկին չեն սիրում: Սա ընդհանուր հարց է, սա Հայաստանի հարցն է: Եթե դու ուզում ես, որ քո երկիրը նորմալ լինի, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե Սերժը կլինի, Պողոսը կլինի կամ Պետրոսը: Ինձ հետաքրքրում է, որ Հայաստանը լինի նորմալ երկիր: Հիմա ով էլ որ գա, ինքը պետք է հասկանա, որ եթե հանկարծ ինքը ժողովրդի հանդեպ նորից ոտնձգություններ անի, ժողովրդի շահերը չպաշտպանի թե միջազգային ատյաններում և Հայաստանի ներսում, ապա այդ մարդն ով ուզում է լինի, պետք է հեռանա: Այստեղ մենք անձի խնդիր չենք դրել: Սերժը լավ կաներ հավաքեր այն տղաներին, ովքեր իրականում երկիր են ձեռք բերել, հողեր էին ազատագրել: Մենք կկանգնեինք նրա կողքին, բայց ինքը չի կարող կանգնել մեր կողքին, որովհետև օլիգարխներով էշրջապատված:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում