Ռուանդայի խորհրդարանը արգելել է երկրում BBC-ի հեռարձակումը՝ այն բանից հետո, երբ բրիտանական կորպորացիան ցուցադրեց 1994թ. ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ:
«Ռուանդա. Չպատմված պատմություն» ծրագրում ներկայացված էին տարբեր տեսակետներ, այդ թվում նաև նրանք, որոնք կտրուկ տարբերվում են 20-ամյա վաղեմության դեպքերի վերաբերյալ ներկայիս իշխանությունների գնահատականներից:
Պատգամավորները քվեարկել են նաև հեռուստաֆիլմի ստեղծմանը մասնակցած թղթակցի և պրոդյուսերի նկատմամբ դատական հետապնդում սկսելու օգտին: