Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը Կենտրոնական բանկերի մակարդակով քննարկում են SWIFT տեղեկատվության փոխանակման միջազգային միջբանկային համակարգին նման սեփական համակարգ ստեղծելու հնարավորությունը: Այս մասին «Բելտա» պետական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Բելառուսի Ազգային բանկի վարչության նախագահի տեղակալ Սերգեյ Դուբկովը:
«Բելառուսն օգտվում է SWIFT համակարգից, ինչպես Ռուսաստանը և Ղազախստանը: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ունենանք փոխգործակցության այլ ալիքներ, որոնք կլինեն մեր վերահսկողության տակ և հարմարավետ՝ վճարային տեղեկատվության պահպանման տեսակետից»,- ասել է նա:
Նա հավելել է, որ 3 երկրների Կենտրոնական բանկերը աշխատում են նաև ազգային վճարային համակարգերի ինտեգրման ուղղությամբ, «որպեսզի Ռուսաստանում և Ղազախստանում ստեղծվող ազգային վճարային համակարգերը և ԲԵԼԿԱՐՏ-ը (Բելառուսի ազգային վճարային համակարգը) փոխգործակցեն, և որպեսզի այդ ծառայությունը տրամադրվի ինչպես քաղաքացիներին, այնպես էլ ձեռնարկություններին»,- ասել է Դուբկովը:
«Այն (SWIFT-ի նման համակարգը) ստեղծվում է ոչ որևէ մեկի դեմ: Մենք դեմ չենք Visa և MasterCard-ին»,- նշել է նա: