ԱՄՆ-ի բարերից մեկում ընկերները զվարճանում էին, երբ իրադարձությունները սկսել են դրամատիկորեն զարգանալ: Մայքը հանկարծ գետնին է ընկել ու ընկերներին օգնության կանչել՝ ականջում միջատի ակնթարթորեն տեղավորվելու պատճառով:
Ընկերներն ունելի են գտել և սկսել «փրկարարական օպերացիան»: Նրանք հերթով փորձել են բռնել միջատին: Երկար ժամանակ նրանց հաջողվել է միայն փոքր հատվածներ դուրս բերել ականջից, սակայն ի վերջո նրանք կարողացել են բռնել միջատին, որը, ինչպես պարզվել է, թիթեռ է եղել: