«Սովորենք թուղթը ռացիոնալ օգտագործել». սա է «առանց թղթի» միջազգային արշավի հիմնական կարգախոսը, որն անցկացվում է ամբողջ աշխարհում հոկտեմբերի չորրորդ հինգշաբթի օրը: Թղթի միջազգային օրվա նպատակն է իրական օրինակների վրա ցույց տալ, թե ինչպես և ինչպիսի տեխնոլոգիաների օգնությամբ կարող է յուրաքանչյուր կազմակերպություն իր ներդրումն ունենալ բնական պաշարների պահպանման հարցում:
Ակցիայի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ այն օգտակար է ոչ միայն բնության, այլև բիզնեսի համար: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեխնոլոգիայի կիրառումը, ընկերություններում բիզնես գործընթացների օպտիմալացումը ընկերություններին թույլ է տալիս աստիճանաբար նվազեցնել տպագրական և այլ ծախսեր:
Տեղեկատվության և պատկերների հարցերով ղեկավարման ասոցիացիան նշում է, որ մեկ տոննա թղթի տնտեսումը կամ վերամշակումը թույլ է տալիս «փրկել» 17 ծառ, 26.000 լիտր ջուր, 3 խորանարդ մետր հող, 240 լիտր վառելանյութ և 4000 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: