Չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տան տարածք ներթափանցած տղամարդուն բռնել են Գաղտնի ծառայության շները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ծառայության ներկայացուցչին:
Սա արդեն ընթացիկ տարում Սպիտակ տան տարածք ապօրինաբար ներթափանցելու 7-րդ փորձն է:
Տղամարդն ամերիկացի նախագահի հիմնական նստավայրի տարածք էր ներթափանցել դրա հյուսիսային կողմից՝ մագլցելով ցանկապատը: