Համացանցում հանրաճանաչություն է ձեռք բերում տեսագրությունը, որտեղ արձանագրված է, թե ինչպես ուժեղ քամու ազդեցությամբ ջուրը, որը հոսում է 24 մետր բարձրությունից, վեր է բարձրանում և բառացիորեն պտտվում օդում` չդիպչելով հողին:
Տեսագրության հեղինակը Ռոդ Քիրքփաթրիկն է: Հայտնի է, որ տվյալ զարմանալի «միջադեպը» տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայով հոսող Քինդեր գետի վրա: Նշվում է, որ փոթորկի ժամանակ քամին «ստիպում է» ջրին բառացիորեն ետ հոսել:
Մեկ օրվա ընթացքում տեսագրությունն ավելի քան 310 հազար մարդ է դիտել: