Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Հովիկ Աբրահամյանը Իրան գնաց, որ ի՞նչ անի

Հովիկ Աբրահամյանի «բազմաչարչար» այցն Իրան կայացավ, սակայն որոնք են այդ այցի արդյունքները՝ այդպես էլ պարզ չդարձավ, ինչպես որ պարզ չէր, թե որն է այցի կոնկրետ նպատակը: Այնպիսի տպավորություն է, որ Հովիկ Աբրահամյանի այցի նպատակը ընդամենը հայ-իրանական հարաբերություններում այցի մի «ծիտիկ» դնելն էր, կամ ոչ թե հայ-իրանական հարաբերություններում, այլ Աբրահամյանի վարչապետական կենսագրությունում, առավել ևս, որ, ամենայն հավանականությամբ, դրան շատ քիչ ժամանակ է մնացել ավարտվելու համար, և Հովիկ Աբրահամյանը երևի ուզում է որքան հնարավոր է՝ շատ տեղեր այցելել:

Աբրահամյանի կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում Հայաստանում տնտեսական իրավիճակ և հեռանկարներ փոխել, ինչը նշանակում է, որ, ի վերջո, արդյունքում փոխվելու է կառավարությունը:

Հայաստանի և Իրանի հարաբերությունները առանձնահատուկ հարաբերություններ են: Իրանը հարաբերություններ է կարգավորում Արևմուտքի հետ, և այստեղ միտումները դրական են, սակայն հեռանկարները հարաբերական են: Այս տեսանկյունից Իրանի և Հայաստանի հարաբերությունների պոտենցիալի ահռելի և կարևոր մասը հեռանկարում է և կախված է Իրան-Արևմուտք հարաբերությունների հեռանկարից, սակայն, իհարկե, նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարից, քանզի Ռուսաստանն ակնհայտորեն ձգտում է վերահսկել Հայաստանի և Իրանի հարաբերությունները և թույլ չտալ, որ այնտեղ լինեն զարգացումներ, որոնք Հայաստանի համար տնտեսական այլընտրանքներ առաջ կբերեն: Սրանից էլ բխում է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները մեծապես պայմանավորված են նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններով, որոնք իրենց ազդեցությունն անպայման թողնելու են Հայաստանի վրա և քաղաքական, և տնտեսական, և նաև անվտանգության առումով:

Իրանը անվտանգության տեսանկյունից Հայաստանի համար անփոխարինելի գործընկեր է տարածաշրջանում և ունի իր առանձնահատուկ տեղը՝ նկատի առնելով, որ Իրանը լուրջ խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, և այդ խնդիրները երբեք չեն հաղթահարվելու, քանի դեռ կա Իրանի տարածքում Հյուսիսային Ադրբեջանի անջատման վտանգը, այսինքն՝ քանի դեռ կա այդ Հյուսիսային Ադրբեջանը:

Այս բարդ կծիկի պայմաններում հայ-իրանական հարաբերություններում ինչ կարող է անել մարդը, որը հայտարարել է քաղաքականության մեջ խելքի անհրաժեշտության այսպես ասած՝ ոչ առաջնայնության մասին: Գործնականում ոչինչ, ինչի վկայությունն էլ հենց այն է, որ Հովիկ Աբրահամյանի իրանական այցից արդյունքում չկա ոչ մի գործնական պայմանավորվածության մասին հայտարարություն: Եվ սա այն ֆոնին, որ Իրանի իշխանությունը արդեն երկար ժամանակ և նախագահի, և Հայաստանում Իրանի դեսպանի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ ու ակնարկներ է արել հայ-իրանական հարաբերությունների ապագործնականացված վիճակի մասին, Հայաստանին հիշեցրել երկկողմ ծրագրերը վերջապես իրականացնելու անհրաժեշտության մասին:

Սակայն սրան զուգահեռ բավական հստակ է նաև, թե ինչու Հայաստանն Իրանի հետ հարաբերություններում չի կարող հանդես բերել գործնականություն: Հանդես բերել գործնականություն Իրանի հետ հարաբերություններում, նշանակում է քաղաքական պատասխանատվություն ստանձնել հետագա մի քանի տարիների համար՝ 5, 10, 15 և գուցե նույնիսկ 20 տարի հեռու նայել, տեսնել այդ հեռուն, պատասխանատվություն վերցնել այդ հեռվի համար՝ անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է երաշխավորվում իշխանություն մնալը:

Սա է քաղաքականությունը, և սա է լուրջ, պետական քաղաքականությանն ու պետական գործչին բնորոշ հատկանիշներից գլխավորը: Իսկ Հայաստանի իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան գործիչները եթե նայում են տարիներ հեռու, ապա միմիայն սեփական բանկային հաշիվների և անշարժ գույքի ու եկամուտների հայտարարագրի մտահոգությամբ, իսկ միակ հեռահար բանը, որ նրանք պլանավորում են՝ ընտրակեղծիքներն ու վերարտադրությունն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում