Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

«Մայրության նպաստի նոր կարգը կարող է հանգեցնել կնոջ իրավունքների խախտման». ՄԻՊ խորհրդական

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որով առաջարկում է կրճատել աշխատող բոլոր հղիների՝ ներկայումս 100%-ի չափով տրամադրվող նպաստը, այն դարձնել 80%, գումար տնտեսել և չաշխատող հղիներին տրամադրել նպաստ: Չաշխատող կնոջը տրվող նպաստը, առանց հարկերի, 2016 թվականին կկազմի 275 հազար դրամ: Այսօր հղիության և ծննդաբերության նպաստ է տրվում 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում հղիության և ծննդաբերության կապակցությամբ նպաստ կստանա լրացուցիչ ևս տարեկան 30 հազար կին:

«Առաջին լրատվականի» հարցին, թե առաջարկվող փոփոխությունը հղիների իրավունքների խախտում չէ՞, ՄԻՊ գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանն ասաց, որ մայրության նպաստի նոր կարգը կարող է հանգեցնել կնոջ իրավունքների խախտման, քանի որ այդպիսով կրճատվում են սոցիալական երաշխիքները հղի կանանց համար:

«Եթե հանրային լսումներ իրականացվեին մինչ կառավարության կողմից ընդունվելը, օրինագիծն ավելի ճիշտ կլիներ, առավել արդյունավետ կարգավորումներ կպարունակեր: Այն, որ նախատեսվում է չաշխատող կանանց փոխհատուցում, միանշանակ դա ընդունելի և ողջունելի է, սակայն դա չպետք է որևէ կերպ իրականացվի պետության սոցիալական քաղքականության կրճատման և աշխատող կանանց հաշվին»:

Կառավարությունը պարզել է, որ չնայած Հայաստանում ծնելիության կրճատմանը՝ վերջին տարիներին տրամադրվող հղիության նպաստը մոտ 4 անգամ աճել է, ինչը, ըստ կառավարության ներկայացուցիչների, պետության հաշվին գումարներ աշխատելու հետևանք է. որոշ գործատուներ վերջին ամիսներին հղիին բարձր աշխատավարձ են գրում, քանի որ դրա դիմաց փոխհատուցում է պետությունը:

«Եթե մենք չենք կարողանում ճիշտ վերահսկել որևէ ոլորտ, դրա լուծումը սոցիալական երաշխիքը կրճատելը չէ»,- այդ առթիվ ասաց ՄԻՊ խորհրդականը:

Ի դեպ, Աննա Սաֆարյանի խոսքերով՝ Հայաստանում քիչ չեն ընտանեկան բռության դեպքերը. Այս տարվա 9 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բռնության ենթարկվելու հետևանքով ոստիկանություն է դիմել 1500 կին:

Դիտեք «Առաջին լրատվականի» հարցազրույցը ՄԻՊ գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում