Monday, 13 05 2024
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին

Իշխանափոխության հատուկ ծառայություն

Սերժ Սարգսյանը երեկ այցելելով Հատուկ քննչական ծառայության նոր շենք` հայտարարել է, որ ծառայությունը լավ է աշխատում: Եթե հատուկ քննչական ծառայությունը լավ աշխատեր, Հայաստանում, ըստ էության, իշխանափոխություն պետք է լիներ:

Ինչո՞ւ: Որովհետև Հատուկ քննչական ծառայությունը զբաղվում է պաշտոնյաների հանցագործություններով կամ անօրինականության այլ դրսևորումներով: Իսկ եթե ՀՔԾ-ն զբաղվում է դրանով և լավ է զբաղվում կամ աշխատում, այնքան լավ, որ Սերժ Սարգսյանը գովում է, ապա դա նշանակում է, որ Հայաստանում պետք է պաշտոնյաների համատարած փոփոխություն լիներ: Այն պարզ պատճառով, որ ՀՔԾ-ն պետք է Հայաստանի պաշտոնյաների ճնշող մեծամասնության հանդեպ քրեական գործեր հարուցեր և հայց ներկայացներ դատարան կալանավորման որոշումների կապակցությամբ:

Այսինքն` Հայաստանում դրա հետևանքով պետք է փոխվեր ողջ իշխանական կազմը, կամ այլ կերպ ասած` պետք է տեղի ունենար իշխանափոխություն, քանի որ Հայաստանի գրեթե ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա տեղով հանդիսանում է անօրինականության կամ հակասահմանադրականության իրեղեն ապացույց` իր բազմաթիվ գործողություններով, որոնց բացահայտման համար ՀՔԾ-ին առանձնահատուկ որակների քննիչներ պետք չեն, բավարար են, այսպես ասած, «ուչաստկովիի մակարդակի» քննիչները:

Հայաստանում պաշտոնական կոռուպցիան հասել է այն աստիճանի և ստացել այնպիսի աղաղակող և բացահայտ դրսևորումներ, որ ուղղակի անզեն աչքով է նկատելի կոռուպցիայի չափերի անփոփոխությունը, փոխարենը ցինիզմի աճը կոռուպցիոն հարցերում ներգրավված պաշտոնյաների շրջանում: Եվ եթե այսօր իշխանության կազմի փոփոխություն տեղի չի ունեցել Հայաստանում, սա նշանակում է, որ Հայաստանում Հատուկ քննչական ծառայությունը լավ չի աշխատում, արդյունավետ չի աշխատում:

Հետևաբար` Սերժ Սարգսյանը կամ իրականությունից հեռու է, կամ էլ ՀՔԾ-ի աշխատանքը նա գնահատում է բոլորովին այլ չափանիշներով՝ ոչ այն, որոնք ընկած են այդ կառույցի բուն պաշտոնեական առաքելության հիմքում: Այսինքն` սա էլ, ըստ էության, նշանակում է, որ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի համար այլ աշխատանք է կատարում, և նա գոհ է դրանից: Սակայն այդ դեպքում Սերժ Սարգսյանը թող իր գրպանից վճարի ՀՔԾ-ի աշխատանքի համար, ոչ թե ՀՔԾ-ն վճարվի հարկատուների գրպանից, սակայն աշխատի Սերժ Սարգսյանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում