Մադամ Տյուսոյի մեղրամոմե կերպարների թանգարանում հայտնվել է նաև 38-ամյա բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչի մեղրամոմե քանդակը: Մեղրամոմե քանդակը պատրաստելիս, դրա վրա 8 ամիս աշխատել են 20 նկարիչներ և քանդակագործներ: Այս մասին գրում է The Mirror-ը:
«Այն օրը, երբ մենք մեր կայքում հայտաարեցինք, որ սկսում ենք աշխատել մեղրամոմե Քամբերբեթչի ուղղությամբ, մեր վեբ կայք այնքան այցելություններ և բարեմաղթանքներ եղան, որ սերվերը չդիմացավ, և կայքը մի քանի ժամ չաշխատեց, ինչի պատճառով էլ մենք չկարողացանք ծանոթանալ մեր օգտատերերի մեկնաբանությունների հետ»,- ասել է Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանի տնօրեն Բեն Սվիթը: