Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Աշխարհի 25 ամենազարմանալի ռեստորանները

Օտար երկրներ այցելելիս դրանց խոհանոցներին ծանոթանալը երկրի մշակույթը ուսումնասիրելու ամենահաճալի միջոցներից է: Միշտ էլ հետաքրքիր է փորձել այդ երկրում ընդունված սննդատեսակները, որոնք երբեմն կարող են տարօրինակ լինել: Սակայն նրանց համար, ովքեր չեն բավարարվում միայն «տարօրինակ» սննդատեսակներով, bigpicture.ru-ն առաջարկում է այցելել այն անսովոր ռեստորանները, որոնց ցնցել են նույիսկ իսկական գուրման ճանապարհորդներին:

1. Հանգիստ ռեստորան, ԱՄՆ

BizarreDining01 25 самых удивительных ресторанов со всего света

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Գրինփոյնթում Eat անվանումով ռեստորան է գործում, որտեղ ոչ մի առանձնահատուկ բան չկա, բացի նրանից, որ այստեղ խոսել չի կարելի: Ռեստորանի սեփականատեր Նիկոլաս Նոյմանը ցանկացել է այն այնպիսի տեղ հիմնել, որտեղ մարդիկ կկարողան վայելել լռությունը: Այստեղ սեղանները հարկավոր է նախօրոք պատվիրել:

2. Ընթրիք խոշորացույցի տակ

BizarreDining02 25 самых удивительных ресторанов со всего света

Այն, ինչ կատակով սկսվել է մի քանի տարի առաջ, ռեստորանի շեֆ խոհարար Խիրոնորի Իկենոյին ամբողջ Ճապոնիայով մեկ ճանաչված է դարձրել, հնարավոր է նաև, ամբողջ աշխարհում: Մի անգամ նա մտածեց, որ հետաքրքիր կլինի փոքր ափսեներով սնունդ մատուցել: Պարզվեց, հնարավոր է բրնձի ընդամենը մեկ հատիկով սուշի պատրաստել:

3. Ճաշել միայնակ, Նիդեռլանդներ

BizarreDining03 25 самых удивительных ресторанов со всего света

Ամստերդամի At Eenmaal ռեստորանը հայտնի է միայնության իր անսովոր կոնցեպտով: Այս հաստատությունում կարելի է միայն մեկ տեսակի՝ մեկ տեղանոց սեղաններ պատվիրել: Ռեստորանի հիմնադիր և դիզայներ Մարինա վան Գորն ասում է, այս ոչ ավանդական դիրքորոշումը մարդկանց հնարավորություն է տալիս փորձել, թե ինչպես է լինում միայնակ ճաշելը:

4. Ճաշ թռչնի բնում, Թաիլանդ

BizarreDining04 25 самых удивительных ресторанов со всего света

Թաիլանդի Soneva Kiri Eco Resort հանգստավայրում գործում է «Թռչնի բույն» ռեստորանը, որտեղ այցելուները հնարավորություն են ստանում վայելել հիասքանչ բնապատկերները, քանի որ ռեստորանը ծառի վրա է գտնվում: Այն գետնից 4,8մ բարձրության վրա է գտնվում, իսկ մատուցողներն այնտեղ բարձրանալու համար պարաններ են օգտագործում: Այստեղ սովորական ճաշի արժեքը 450 դոլարից է սկսվում:

5. Ճաշ երկրաշարժի ժամանակ, Իսպանիա

BizarreDining05 25 самых удивительных ресторанов со всего света

Մեզանից շատերի համար երկրաշարժի ժամանակ ճաշելը այնքան էլ լավ գաղափար չէ: Սակայն, Disaster Café սրճարանում մարդիկ վճարում են նրա համար, որպեսզի ճաշեն 7,8 բալ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ: Ավելին, այստեղ սեղանները մի քանի շաբաթ առաջ են պատվիրում: Առայժմ սրճարանի այցելուներին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից:

6. Ճաշ ժայռի վրա, Չինաստան

BizarreDining06 25 самых удивительных ресторанов со всего света

Չինական Սինին լեռնանցքում է գտնվում Fangweng ռեստորանը, որը բացի սննդից հաճախորդներին առաջարկում է ժայռերի հիասքանչ տեսարաններ, որոնց վրա էլ այն գտնվում է: Հարկ է նշել, որ այս հաստատությունը թույլ նյարդեր ունեցողների համար չէ:

7. Ընթրիք նինձայի հետ, ԱՄՆ

BizarreDining07 25 самых удивительных ресторанов со всего света

Նյու Յորքի Թրայբեք թաղամասում է գտնվում նինձայով ճապոնական ռեստորանը, որը նույնպես թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Բացի համեղ սննդից, ռեստորանը կրակով և քունգ ֆուով հնարքներ, դանակներով մատուցողներ է առաջարկում: Եթե ձեզ պատից կախված զինված նինձաներ են դուր գալիս, ապա այս ռեստորանը ձեզ համար է նախատեսված:

8. Ռոբոտներով ռեստորան, Թաիլանդ

BizarreDining08 25 самых удивительных ресторанов со всего света

Բանկոկի Hajime ռեստորանը հայտնի է նրանով, որ այստեղ սամուրայների հագուստով ռոբոտ մատոցողներ են սպասարկում: Իսկ սպասարկելուց ազատ ժամանակ նրանք նույնիսկ պարում են:

9. Ճաշ սառույցի վրա, Ֆինլանդիա

BizarreDining09 25 самых удивительных ресторанов со всего света

Եթե ձեզ երբևէ հետաքրքրել է, թե ինչպես են ճաշում սառույցի վրա, ապա կարող եք այցելել Հյուսիսային բևեռում գտնվող ռեստորանը, որտեղ հասկանալի պատճառներով միայն սառը ուտեստներ են մատուցում:

10. Կապիկ մատուցողներ, Ճապոնիա

BizarreDining10 25 самых удивительных ресторанов со всего света

Եթե դուք այցելեք Ուցունոմիայում գտնվող Kayabukiya Tavern ռեստորանը, ապա ձեր սակեն մատուցողի հագուստով կապիկ կմատուցի: Ռեստորանի սեփականատերը ասում է, որ հատուկ կապիկներին չի վարժեցրել, նրանք այդ գործը սովորել են նայելու ընթացքում: Այսօր տեղի իշխանությունները պաշտոնապես թույլատրել են կապիկներին աշխատել այս հաստատությունում:

11. Ճաշ հիվանդանոցում, Թայվան

BizarreDining11 25 самых удивительных ресторанов со всего света

D.S. Music ռեստորանը գտնվում է Թայբեում, սակայն դրա կոնցեպցիան անվանման հետ կապ չունի: Իրականում այն հիվանդանոցի թեմայով բավականին տարօրինակ ռեստորան է, որտեղ մատուցողները բուժքույրերի համազգեստ են կրում, սեղանները պատրաստված են հիվանդանոցների մահճակալներից, իսկ խմիչքներն այստեղ ներարակիչներով են մատուցում: Պատերն այստեղ ամբողջովին պատված են ռենտգենյան լուսանկարներով:

12. Կոպիտ ճաշ, ԱՄՆ

BizarreDining12 25 самых удивительных ресторанов со всего света

Այս ռեստորանում սպասակող անձնակազմը չափազանց կոպիտ է: Սակայն, ժամանակի ընթացքում Dick´s Last անունով ռեստորանը ճաչաված դարձավ, և պարզվեց, որ թղթե ստորացուցիչ գլխարկներ կրել և մատուցողներից վիրավորանքներ լսել ցանկացողների քանակը բավականին մեծ է:

13. Ճաշ Հրաշքների աշխարհում, Ճապոնիա

BizarreDining13 25 самых удивительных ресторанов со всего света

«Ալիսան Հրաշքների աշխարհում»-ը Ճապոնիայում այնքան հայտնի է, որ այնտեղ այս թեմայով ռեստորանների և սրճարանների մի ամբողջ ցանց է գործում: Այս ռեստորաններից յուրաքանչյուրը Ալիսայի մասին պատմող տարբեր պատմությունների թեմաներով է հարդարված:

14. Նուդիստական ճաշ, ԱՄՆ

BizarreDining14 25 самых удивительных ресторанов со всего света

Ամիսը մեկ անգամ Նյույորքյան Clothing Optional Dinners ակումբը բավականին տարօրինակ՝ «մերկ» երեկույթ է կազմակերպում: Դրա հիմնադիրը նուդիստ Ջոն Ջ. Օրդովերն է: Արարողությունը մի քանի կանոններ ունի, որոնցից մեկն այն է, որ հարկավոր է աթոռի վրա փռելու կտոր բերել, իսկ սպասարկող անձնակազմը պետք է հագնված լինի:

15. Ճաշ մթության մեջ, Անգլիա

BizarreDining15 25 самых удивительных ресторанов со всего света

Տարօրինակ թվացող այս գաղափարը աշխարհում շատ ռեստորանների է վարակել, սակայն դրանցից ամենահայտնին լոնդոնյան Dans Le Noir-ն է: Հենց որ հաղթահարում եք ձեզ վրա գերիշխող տեսողության զգացողությունը, դուք մտնում եք բույրերի և հոտերի բոլորովին այլ աշխարհ: Ձեր տրամադրության տակ են կույր գիդերը:

16. Չափազանց վնասակար ռեստորան, ԱՄՆ

BizarreDining16 25 самых удивительных ресторанов со всего света

Այն ժամանակ, երբ ռեստորանների սեփականատերերը ջանք չեն խնայում իրենց հաստատությունները որպես համեղ և առողջ սննդի մատուցման վայր ներկայացնելու համար, Լաս Վեգասում գտնվող Heart attack Grill ռեստորանի հիմնադիրը ասում է. «Մի եկեք իմ ռեստորան, այն ձեզ համար վնասակար է և կարող է սպանել ձեզ»: Այս սրճարանում շատ կալորիաներով և բանջարեղենի բացակայությամբ սնունդ են առաջարկում՝ «Ֆրի, որից կարող եք մահանալ», «Մեռած բուրգեր» կամ «Ինֆարկտ տարած հոթ դոգ»:

17. Ճաշ մեռածների հետ, Հնդկաստան

BizarreDining17 25 самых удивительных ресторанов со всего света

Հին գերեզմանատան տարածքում ռեստորան կառուցելիս հնդիկ Քրիշան Քուտին որոշել է պահպանել գերեզմանները: Այն, ինչը ժամանակին տարօրինակ որոշում էր թվում, հետագայում խորամանկ քայլի վերածվեց: Ամեն օր ռեստորանի այցելուները այստեղ են գալիս սարսափելի զգացողությունների հետևից:

18. Ճաշ ջրվեժի տակ, Ֆլիպիններ

BizarreDining18 25 самых удивительных ресторанов со всего света

Մոռացեք ձանձրալի օդափոխիչի մասին, որը ճաշելու ժամանակ փչում է ձեզ վրա: Թարմացեք ջրվեժի սառը ջրով, որը ռեստորանի մոտ է գտնվում: Այս ամենով հիանալու համար հարկավոր է այցելել ֆիլիպինյան Սան Պաուլու Սիթիում գտնվող ռեստորանը:

19. Ճաշ ջրի տակ, Մալդիվյան կղզիներ

BizarreDining19 25 самых удивительных ресторанов со всего света

Մալդիվյան կղզիներում 4մ ջրի տակ է գտնվում ստորջրյան ռեստորանը: Այստեղ ձեզ ոչ միայն շքեղ ուտեստներ կմատուցեն, այլև կառաջարկեն հիանալ ստորջրյա օվկիանոսի անհավանական տեսարաններով: Սակայն, այս յուրահատուկ ռեստորանը միայն 14 մարդ է տեղավորում:

20. Ճաշ երկնքում

BizarreDining20 25 самых удивительных ресторанов со всего света

Dinner in the Sky-ը բելգիական նախագիծ է, որը մարդկանց հնարավորություն է տալիս ճաշել և սեփական քաղաքով հիանալ երկնքից: Կռունկը 22 մարդու համար նախատեսված սեղանը երկինք է բարձրացնում, իսկ մարդկանց կապում են իրենց նստատեղերին: Ներկա պահին այս նախագիծը գործում է արդեն աշխարհի 10 երկրներում:

21. Հաննիբալյան սուշի, Ճապոնիա

BizarreDining21 25 самых удивительных ресторанов со всего света

Ճապոնական այս ռեստորանում ձեզ ուտելի «մարմին» կառաջարկեն: Այնուհետև դուք պետք է «խորը ծակեք» և փորձեք մարդու ներքին օրգանները: Իհարկե, սա իսկական մարդ չէ, այլ միայն բրնձից պատրաստված կրկնօրինակ, մարմինը սուշիից է պատրաստված, իսկ արյունը՝ սոուսից, իսկ ահա սեռական օրգանները ստիպված են եղել փոխարինել արհեստական՝ ուտելու համար ոչ պիտանի կրկնօրինակներով:

22. Երգող ռեստորան, Ֆրանսիա

BizarreDining22 25 самых удивительных ресторанов со всего света

Փարիզում 1999թ. բացված Bel Canto ռեստորանը որպես մատուցողներ և մատուցողուհիներ օպերային երգիչների է վարձում, իսկ սովորական ճաշը թատերական ներկայացման է վերածվում: Սովորաբար երգիչները քառյակներով են աշխատում և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ տարբեր պարտիաներ են երգում:

23. Միջնադարյան տավերնա, Չեխիա

BizarreDining23 25 самых удивительных ресторанов со всего света

Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես են ճաշել 15-րդ դարում, ապա այցելեք Պրահայում գտնվող միջնադարյան ռեստորանը: Այստեղ փայտե սեղաններ և կերամիկայից սպասք է դրված: Իսկ եթե չեք կողմնորոշվում, թե ինչ պատվիրել, ապա միջնադարյան հագուստով մատուցողները ձեզ կօգնեն ընտրություն կատարել:

24. Տուալետ-ռեստորան, Չինաստան

BizarreDining24 25 самых удивительных ресторанов со всего света

Տայուան քաղաքում 2013թ. տուալետ-ռեստորան է բացվել, որը արագ դարձել է քաղաքում ամենաճանաչված հաստատությունը: Այստեղ զուգարակոնքերի վրա են նստում, իսկ պատերը լոգարան կամ պետքարան են հիշեցնում:

25. Առնադմաների բուֆետ, Չինաստան

BizarreDining25 25 самых удивительных ресторанов со всего света

Guo Li Zhuang-ը մի ռեստորան է, որը մասնագիտացած է տարբեր կենդանիների առնանդամներից պատրաստված ուտեստներից: Ընտրության են ներկայացված ձիու, ցլի, ավանակի, շան, եղջերուի, այծի, ոչխարի և նույնիսկ օձի առնադամները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում