Top Gear հաղորդման հաղորդավար Ջերեմի Քլարքսոնն ասել է, որ իր վարորդական վկայականում 30 տարվա մեջ առաջին անգամ արագության գերազանցման վերաբերյալ նշումներ կհայտնվեն: Այս մասին գրում է The Independent պարբերականը:
Տեսախցիկներն արձանագրել են նրա ավտոմեքենան Ուիթբիից Լոնդոն ճանապարհին:
«Նախորդ ամիս ես գրել էի, թե որքան շատ տեսախցիկներ եմ նկատել Ուիթբիից Լոնդոն տանող մայրուղու վրա: Ըստ երևույթին, դրանցից մեկն ինձ արձանագրել է»,- ասել է հաղորդավարը։