Apple ընկերությունը վերջին եռամսյակում վաճառել է 39.3 մլն iPhone սմարթֆոն, ինչը 16 տոկոսով ավելի է, քան անցած տարի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ռեկորդային վաճառքի հասնել հաջողվել է շնորհիվ աժիոտաժի՝ կապված iPhone 6 և iPhone 6 Plus նոր մոդելների հայտնվելու հետ:
Ընկերության շահույթն ընդհանուր առմամբ աճել է ավելի քան 12 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ: Այսպիսով՝ այն կազմել է 8.5 մլրդ դոլար: Վաճառքի ընդհանուր ծավալը մեծացել է ավելի քան 12 տոկոսով՝ հասնելով 42.1 մլրդ դոլարի: