Դժվար է գտնել մարդու, ով լիովին բավարարված է իր կյանքից և գոհունակությամբ է ընդունում ամեն նոր բացվող օրը: Հաճախ չենք գնահատում ունեցածը՝ ցանկանալով ավելին ու ավելին, մինչդեռ աշխարհում ավելի քան 1 մլրդ մարդ գոյատևում է օրական 1 դոլարով կամ ավելի քիչ եկամտով:
The Guardian-ը ներկայացրել է ֆոտոշարք՝ «Ամենաաղքատ մարդն աշխարհում» վերնագրով: Այդ մարդկանց աղքատության պատճառները տարբեր են, սակայն դժվարությունները, որոնց նրանք բախվում են ամեն օր, շատ նման: