Microsoft-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելան հայտարարել է, որ իր ընկերությունում արական և իգական սեռի ներկայացուցիչների աշխատանքը վճարվում է միանման: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Նադելայի ուղղությամբ քննադատությունների տարափ է տեղացել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին Սան Ֆրանցիսկոյում ամպային տեխնոլոգիաների շնորհանդեսի ժամանակ Microsoft-ի ղեկավարը հայտարարել է, որ կանայք ավելի լավ է աշխատավարձի բարձրացում չխնդրեն՝ հույսը դնելով լավ ճակատագրի վրա:
Ավելի ուշ նա ներողություն է խնդրել՝ ասելով, որ ճիշտ չի արտահայտել իր մտքերը: