Wednesday, 15 05 2024
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ

Աշխարհի 10 ամենաշքեղ կազինոները

Աշխարհում ժամանակակից կազինոները ժամանցային հաստատությունների շքեղության, բարձր վարկանիշների, խաղարվեստի ավանդույթների և վարքագծի հատուկ ստանդարտների վառ օրինակ են: Աշխարհում յուրաքանչյուր նոր խաղային հաստատություն նախկիններից ավելի մեծ և լավն է: Հաճախ կազինոների սեփականատերերը ձգտում են շքեղությամբ գերազանցել իրենց մրցակիցներին՝ աշխարհին ցուցադրելով ճարտարապետական և դիզայներական արվեստի իսկական «ստեղծագործությունները»: Այդ պատճառով էլ աշխարհի լավագույն կազինոների ցանկը պարբերաբար թարմացվում է, գրում է bigpicture.ru-ն:

 

casinos01 10 самых роскошных казино мира

1. Bellagio կազինո-հյուրանոցը մեծ համալիր է, որը Լաս Վեգասում բացվել է 1998 թ.: Այն Մեղքերի քաղաքի ամենաթանկարժեք կազինոն է, որի արժեքը ավելի քան 1.6 միլիարդ դոլար է: Կազինոյի շքեղ սրահներում տեղադրված են տարածված խաղերի 200 սեղաններ և խաղային 2000 ավտոմատներ: Bellagio կազինոն հայտնի է իր ռեստորաններով և Cirque Du Sjleit հայտնի շոուով: Այս կազինոյի հաճախորդները համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր են:

 

casinos04 10 самых роскошных казино мира

2. Baden-Baden կազինոն (Գերմանիա) դասական խաղասրահ է: Այն աշխարհի ամենահին, հարգված կազինոներից է: Կառուցվել է դեռ 1809 թ., և դրա սեղանները շատ իրադարձություններ և թագավորական տիտղոսակիր անձանց են հիշում դեռ այն ժամանակներից, երբ խաղաքարերը միայն ոսկուց և արծաթից էին: Կազինոյի էլեգանտ սրահներում կանաչ մահուդով ծածկված 24 սեղան և 113 խաղային ավտոմատներ են տեղադրված:

 

casinos05 10 самых роскошных казино мира

3. Casino de Monte Carlo-ն (Մոնակո) տեղակայված է Մոնակոյում: Մարմարից շքեղ շինությունը, հարուստ ներքին հարդարումը, արտոնյալ անձանց համար նախատեսված VIP սրահները, ժամանակակից 316 ավտոմատները, 35 խաղասեղանները և հանգստի ու հաճույքներ համար նախատեսված այլ բարիքներ այս կազինոն իրականում լավագույններից են դարձնում:

 

casinos07 10 самых роскошных казино мира

4. Marina Bay Sands-ը (Սինգապուր) տպավորում է իր յուրահատկությամբ, մեծությամբ և Սինգապուրին նայող դիրքով: Համալիրը կազմված է 200 մ բարձրությամբ 55-հարկանի երեք աշտարակներից: Երեք աշտարակները միմյանց միացնում են տանիքին գտնվող լողավազանը: Այստեղ 600 խաղասեղաններ և 2300 ավտոմատներ կան: Ամեն օր կազինոն գրեթե 25 հազար մարդ է այցելում:

 

casinos11 10 самых роскошных казино мира

5. Venetian Macao կազինոն վենետիկյան ոճով կառուցվել է Մակաոյում 2007 թ.: Կազինոյի տարածքում ջրանցքներ կան, որոցով նավակներ են անցնում: Կազինոյի սրահները հարդարված են շքեղ վենետիկյան ոճով, այստեղ 800 խաղասեղան և գրեթե 3500 ավտոմատ կա: Կազինոն ավելի քան 50000 ք.մ տարածք ունի:

 

casinos14 10 самых роскошных казино мира

6. Atlantis Resort-ը (Բահամյան կղզիներ) Կարիբյան կղզիներում գտնվող ամենամեծ կազինոն է: Այն գտնվում է Փարադայս կղզում՝ շքեղ համալիր-քաղաքում, որտեղ բոլոր պայմանները ստեղծված են հաճելի ժամանց անցկացնելու համար:

 

casinos17 10 самых роскошных казино мира

7. Sun City (ՀԱՀ) կազինոն գտնվում է համաշխարհային նշանակության ժամանցային համալիրում: Այն իրավամբ «Աֆրիկյան Լաս Վեգաս» են անվանում, ուր տարեկան ազարտային խաղերի հազարավոր սիրահարներ են հավաքվում: Կազինոյի սրահները տպավորում են ներքին հարդարման շքեղությամբ և ժամանակակից հագեցվածությամբ, աստեղ 800 սլոթ-մեքենաներ և կանաչ մահուդով ծածկված տասնյակ սեղաններ են տեղադրված:

 

casinos19 10 самых роскошных казино мира

8. Caesar`s Palace մեծ և շքեղ կազինոն տեղակայված է Լաս Վեգասի հենց սրտում: Այն կահավորված է Հին Հռոմի ոճով և ամբողջովին համապատասխանում է իր անվանմանը՝ «Կեսարի պալատ»: Կազինոյի մարմարե սյուները, արձանները, ցայտաղբյուրները, Կլեոպատրայի նավը, ազարտի մթնոլորտը Caesar`s Palace-ը ամբողջ աշխարհի խաղացողների համար այս վայրը շատ ձգող են դարձնում:

 

casinos22 10 самых роскошных казино мира

9. Crown Casino-ն ոչ միայն Ավստրալիայի, այլև ամբողջ աշխարհի խոշորագույն կազինոներից է: Այն գրեթե երկու թաղամաս է զբաղեցնում և գտնվում է Մելբուրնի հենց կենտրոնում: Խաղի համար հյուրերին 350 խաղասեղան և 2500 սլոթ-ավտոմատ են առաջարկում: Հենց այս կազինոյում է առաջին անգամ տեղադրվել աշխարհում առաջին էլեկտրոնային ռուլետկան:

 

casinos24 10 самых роскошных казино мира

10. Wynn Las Vegas-ը հիասքանչ, անհավանականորեն շքեղ կազինո-համալիր է, որը 87 հա տարածք է զբաղեցնում և գտնվում է Լաս Վեգասի Boulevard Las Vegas գլխավոր փողոցում: Սա ազարտային խաղերի երկրպագուների համար իսկական դրախտ է, որտեղ կարելի է մեկ սեղանի շուրջ հայտնվել համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում