Blur խմբի ֆրոնթմեն ու Gorillaz նախագծի հիմնադիր Դեյմոն Ալբարնը Sydney Morning Herald-ի հետ զրույցում պատմել է, որ ծրագրում է Gorillaz-ի հաջորդ ալբոմը թողարկել 2016-ին:
Ալբարնը մտադիր է ձայնագրել իր Good, the Bad & the Queen նախագծի նոր ռելիզը, որտեղ նրա հետ նվագում են Թոլ Սիմոնոնը՝ Clash խմբից ու Սայմոն Տոնգը՝ Verve-ից:
Gorillaz անիմացիոն-երաժշտական վիրտուալ նախագիծը Tomorrow Comes Today առաջին ալբոմը թողարկել է 2000-ին: