Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Trend-ը:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված գործընթացների վերաբերյալ: