«Վիագրան» կարող է օգտակար ու անվնաս դեղամիջոց լինել սրտանոթային համակարգի հիվանդությունների համար: Երկարաժամկետ ու պարբերական օգտագործումը կարող է սիրտը պաշտպանել ինչ-որ կողմնակի ազդեցություններից, պնդում են BMC Medicine-ում տպագրված հոդվածի հեղինակները:
«Վիագրայի» հիմնական բաղադրիչը սելեկտիվ PDE5i ինգիբիտորն է, որն արգելափակում է PDE5 ֆերմենտը, ինչի շնորհիվ դժվարանում է մկանային հյուսվածքների թուլացումը:
PDE5-ն առկա է նաև սրտի մեջ, հենց այդ պատճառով էլ գիտնականները վաղուց են մտածում այն մասին, որ «Վիագրան» կարող է կիրառվել նաև ոչ միայն ուրոլոգիայում:
Այդ վարկածը ստուգելու համար Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գիտնականները անցկացրել էին դեղամիջոցի մետա-անալիզ:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ PDE5i-ն կարող է խորհուրդ տրվել տղամարդկանց, որոնք տառապում են սրտային անբավարարությամբ (հիվանդության վաղ փուլում):
Որպեսզի վերջնականապես համոզվեն այդ նյութի արդյունավետության մեջ, գիտնականները պնդում են անցկացնել լայնամասշտաբ կլինիկական փորձարկումներ: