ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման գրոհայինները նորից սպառնում են Իրաքի հյուսիսում ապրող եզդիներին: Երկուշաբթի օրը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնում է, որ խոսքը Նայնավա նահանգի Սինջար լեռան շրջանում ապրող 700 ընտանիքի մասին է:
Նրա տեղեկությամբ՝ շրջանի բնակիչները սկսել են աղետի ազդանշաններ տալ: Ալիքը նշում է, որ վերջին մի քանի օրը այսպես կոչված՝ Սինջարի պահպանության ուժերը դաժան մարտեր են վարում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ: «Ալ-Արաբիա»-ի աղբյուրները հաղորդում են նաև 20 զրահամեքենայի մասին, որոնք ծայրահեղականներն օգտագործում են հարձակումների ընթացքում: