Monday, 13 05 2024
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

Շարժման 25-րդ կադրի էֆեկտը

Հայաստանում փոփոխություն է տեղի ունեցել կամ ունենում, որն առայժմ շատ չի նկատվում: Կարելի է ասել` տեղի է ունենում աննկատ, ինչպես 25-րդ կադրի էֆեկտը, երբ ազդում են մարդկանց, տվյալ դեպքում հանրության, քաղաքականություն սպառողի ենթագիտակցության վրա:

Հայաստանի հասարակական-քաղաքական լեքսիկոնում «ընդդիմություն» բառին աստիճանաբար փոխարինելու եկավ «ոչ իշխանական» կամ «ոչ իշխանություն» բառը: Ընդ որում` ընդդիմություն-ոչ իշխանության շատ նվիրյալ և հավատարիմ համակիրներ ասում են, թե այդ բառն անգրագիտություն է: Գուցե, բայց այդ բառը շրջանառության մեջ են դրել հենց իրենք՝ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, և այդ բառը ընդունել և կիրառության մեջ է դրել այդ ներկայացուցիչների համար անվերապահ և բացարձակ հեղինակություն դիտվող, այդ թվում` նաև լեզվին տիրապետելու իմաստով, Լևոն Տեր-Պետրոսյանը:

Քաղաքական լեքսիկոնի այդ փոփոխության հետևից այժմ գալիս է երկրորդը, որ ձևակերպված է «ամբողջական իշխանափոխություն» բառակապակցության տեսքով: Սա, ըստ էության, պակաս անգրագիտություն չէ, քան առաջինը, բայց այն կրկին շրջանառության, կիրառության մեջ են դնում հենց ոչ իշխանական ուժերը, որովհետև այդ բառակապակցությունը կրկին համապատասխանում է այն քաղաքական կոնյունկտուրային, որն անհրաժեշտ է իրենց: Քանի որ «Բարգավաճ Հայաստանը» ոչ մի կերպ չէր համաձայնում ընդդիմություն կոչվել, մոգոնվեց «ոչ իշխանական ուժ» բառակապակցությունը՝ ԲՀԿ-ի հագով: Այսօր էլ ամբողջական իշխանափոխություն հասկացությունն է ներմուծվում` իշխանափոխություն երևույթը հնարավորինս ձգելու, առաձգական դարձնելու և այդպիսով այդ հարցում սկզբունքային տարաձայնություններ ունեցող ոչ իշխանական ուժերի համար մանևրի դաշտ բացելու նպատակով:

Իշխանափոխությունը կամ լինում է, կամ չի լինում, հետևաբար` «ամբողջական իշխանափոխություն» արտահայտությունը, ըստ էության, զավեշտ է, ինչ-որ առումով աբսուրդ: Որովհետև ինքնին աբսուրդ է իշխանության սահմանային, ծավալային սահմանումն ինքնին: Ո՞րն է ամբողջ իշխանությունը: Օրինակ` դիցուք, խորհրդարանը իշխանության մարմին է, խորհրդարանն իշխանություն է իրացնում՝ օրենսդիր իշխանություն է համարվում: Հիմա, եթե ասվում է ամբողջական իշխանափոխություն, դա նշանակո՞ւմ է նաև խորհրդարանի կազմի ամբողջական փոփոխություն: Կամ դատական իշխանությունն էլ իշխանության մի մաս է, ամբողջական իշխանափոխություն ասվածը ենթադրո՞ւմ է նաև դատավորների կազմի լիակատար փոփոխություն: Նաև գործադիր իշխանության սահմաններն են անհստակ, որովհետև հասնում են մինչև մարզպետարաններ, տարատեսակ վարչություններ և այլն:

Այսինքն` «ամբողջական իշխանափոխություն» ասվածի վրայից աբսուրդի փոշին գոնե մի քիչ թափ տալու համար հարկ է նախևառաջ ճշտել իշխանություն ասվածի ամբողջական սահմանը: Նորմալ քաղաքական կյանքով ապրող երկրներում դրանով զբաղված չեն, որովհետև այնտեղ նախևառաջ խեղված չէ լեքսիկոնը` ընդդիմություն-ոչ իշխանություն տրանսֆորմացիաներով, հետևաբար` կարիք չկա արդեն հավելյալ տրանսֆորմացիաների ենթարկել իշխանափոխություն հասկացությունը և պոչեր կամ շոգեքարշներ կպցնել՝ ինչ-որ բան առաջ քաշելու համար, քանի որ ինքնին այն ընդունակ չէ առաջ գնալու:

Այդ համատեքստում կա մեկ այլ հետաքրքրական շերտ: Իշխանափոխության մասին խոսելիս Հայաստանում մինչ այս լայնորեն կիրառվում էր համակարգային իշխանափոխություն հասկացությունը: Դա էլ ինքնին դժվար է գրագիտության դրսևորում որակել, որովհետև իշխանափոխությունը միայն կարող է դառնալ համակարգային փոփոխության ելակետ: Նախ պետք է փոխվի իշխանությունը, որպեսզի հետո փոխվի համակարգը: Սակայն համակարգային իշխանափոխության, այսպես ասած, ոչ ճիշտ արտահայտությունն այնուամենայնիվ ուներ բոլորի համար հասկանալի և այսպես ասած` լեգիտիմ, այսինքն` ընդունելի ենթատեքստ, անկախ ֆորմալ գրագիտությունից: Դա այն է, որ Հայաստանում պետք է փոխվեն ոչ թե անձերը, անհատները, իշխանության այս կամ այն դերակատարները, այլ համակարգը, որ իշխում է:

Իհարկե, համակարգ ասվածը կրկին լայն հասկացություն է, երկար և խորը ճյուղավորումներով, սակայն կա ընդհանուր միտք, որը հասկանալի է՝ ոչ թե անձերի, այլ կառուցվածքի, իշխանության բնույթի, այսինքն` ձևավորման մեխանիզմների և կենսագործունեության բաղադրիչների փոփոխություն, իշխանության սահմանադրականացում:

Փաստորեն, «համակարգային իշխանափոխություն» բառակապակցությունը գործածության մեջ տեղը զիջում է ավելի ու ավելի գործածվող «ամբողջական իշխանափոխություն» բառակապակցությանը: Իսկ դա արդեն զգալիորեն տարբեր է: Ամբողջականն առավել «առարկայականացված» հասկացություն է, այսպես ասած` նյութականացված, իսկ իշխանության դեպքում՝ անհատականացված, որովհետև իշխանության մեջ նյութը կադրն է՝ մարդը: Ամբողջական իշխանափոխությունն իր ենթատեքստում և համատեքստում առաջին հերթին նկատի է առնում մարդուն, այսինքն` իշխանություն եղող մարդկանց ամբողջական կազմի փոփոխություն: Համակարգի, այսինքն` իշխանության բնույթի, ձևավորման և պահպանման մեխանիզմների խորքային բաղադրիչների փոփոխությունը դուրս է մնում համատեքստից, և այստեղ է, որ հանրային գիտակցության վրա ամենայն հավանականությամբ ազդում է 25-րդ կադրի էֆեկտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում