Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հետ է կանչել Թեհրանում Պակիստանի դեսպան Նուր Մոհամադ Ջադմանիին այն բանից հետո, երբ Իրանի սահմանապահ ծառայության մի քանի աշխատակիցներ անհայտ անձանց կողմից սպանվել են իրանա-պակիստանյան սահմանին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռասուլ Եսլամին Իսլամաբադին կոչ է արել լուրջ վերաբերվել կատարվածին և միջոցառումներ ձեռնարկել՝ ապագայում նման միջոցառումները կանխելու համար: Իր հերթին, Պակիստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ և խոստացել Թեհրանի բողոքը փոխանցել Իսլամաբադին: