Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պետք է աղբանոցը նետել հայ-թուրքական արձանագրությունները. Հայկ Դեմոյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօերն Հայկ Դեմոյանի հետ:

Այսօր գրքի շնորհանդեսն էր, կարո՞ղ ենք ասել, որ դա Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների մեջ է մտնում: Այս պահի դրությամբ Դուք ինչպե՞ս եք գնահատում, նախապատրաստական աշխատանքների ո՞ր փուլում ենք և արդյոք հավուր պատշաճի՞ ենք պատրաստվում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Պատրաստվում ենք այնպես, ինչպես պատրաստվում ենք, այսինքն՝ որևէ վերապահում, ժամանակի կամ էներգիայի խնայողություն չկա: Բոլոր գերատեսչությունները զբաղված են իրենց ուղղություններով, քննարկում են բոլոր առաջարկությունները՝ արված թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե սփյուռքահայերի կողմից: Քննարկվում են համատեղ ձեռնարկներ կազմելու սցենարները, ժամանակացույցերը՝ համայնքների, խորհրդարանական խմբերի, գործընկեր կազմակերպությունների, թանգարանների հետ: Այս աշխատանքը սկսվել է վաղուց, ուղղակի հասկանալի է ցանկությունը՝ անմիջապես տեսնել այդ աշխատանքի արդյունքը:

Իսկ Սփյուռքի հետ կա՞ համատեղ աշխատանք:

Անշուշտ, մենք ունենք 15 վայրերում պայմանավորվածություն, որոնցից 10-ը՝ մեր սփյուռքի կառույցների հետ: Այսինքն՝ թանգարանի հետ անմիջական փոխգործակցությունը իրականացվում է և բավական հաջող: Այսօր առավոտյան ես ունեցա ևս մեկ պայմանավորվածություն, և Սփյուռքի մեր գործընկերները, անկախ նրանից՝ մենք համայնքի հետ ենք աշխատում, թե այլ գործընկերների, նույնպես ներգրավված են այդ աշխատանքում: Բոլոր միջոցառումների ժամանակացույցը կա, հասկանալի է, որ թանգարան-ինստիտուտից ակնկալիքները շատ են: Մենք, իհարկե, չենք հիասթափեցնելու, ներկայանալու ենք մշտական ցուցադրությամբ, ինչի մասին շատ ենք խոսել: Այս ցուցադրությունն ունենալու է բացառիկ նյութ և բացառիկ մատուցում՝ ժամանակակից թանգարանային վերջին խոսքով: Ծիծեռնակաբերդը պետք է ներկայացված լինի աշխարհի բոլոր անկյուններում՝ առանց վերապահումների: Մենք նույնիսկ փորձելու ենք մեր ցուցադրությունը ներկայացնել հենց Թուրքիայում:

Հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման համար ի՞նչ նոր դիվանագիտական քայլեր են պետք, նկատի ունեմ՝ դրանք հին արձանագրությունների հիման վրա՞ պետք է լինեն, թե՞ նոր ձևաչափով:

Ես արդեն երկու տարի է՝ հայտարարում եմ, որ արձանգրությունները արդեն մեռած փաստաթուղթ են: Այդ արձանագրությունները եկան ապացուցելու Թուրքիայի ոչ վստահելի գործընկեր լինելու հանգամանքը, և ամբողջ աշխարհը դրանում համոզվեց: Այսինքն՝ արձանագրությունները ինչ-որ ձևով դարձան միջոց՝ ապացուցելու այդ երկրի նկարագիրը, որը 21-րդ դարում ոչ վստահելի, իր խոսքը դրժող գործընկեր է: Այս առումով կարող ենք արձանագրել նաև հայկական կողմի առավելությունը, քանի որ ամբողջ աշխարհում արձագանքները հօգուտ հայկական կողմի են: Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա ես կարծում եմ, որ ժամանակն է դրանք ընդհանրապես հանձնել պատմության աղբանոց, որովհետև դրանք արդեն մեռած փաստաթղթեր են, չեն կարող որևէ կերպ ինստրումենտալ լինել և հանդիսանալ միջնորդ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:  

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում